Ե̸ՊՒՍ-ը Եվրոպական միության ծրագիրն էր, որն աջակցում էր բարձրագույն կրթության արդիականացմանը ԵՄ շրջակա տարածքում:
Այն նպաստեց ինստիտուցիոնալ համագործակցությանը, որը ներառում էր Եվրոպական Միությունն ու գործընկեր երկրները և կենտրոնացած էր գործընկեր երկրներում բարձրագույն կրթության համակարգերի բարեփոխման և արդիականացման վրա:
Ե̸ՊՒՍ-ը նաև նպատակ ուներ խթանելու բարձրագույն կրթության համակարգերի կամավոր սերտաճումը գործընկեր երկրներում ԵՄ զարգացումներին բարձրագույն կրթության ոլորտում:
Այն ընդունվել է Եվրամիության Նախարարների խորհրդի կողմից 1990 թվականին և երկարաձգվել չորս անգամ։
Ստորև կարող եք գտնել Ե̸ՊՒՍ նախագծերի տվյալների բազան։ Այդ նախագծերն իրականացվում են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և այլ գործընկեր հաստատությունների մասնակցությամբ։