Բաժինը hիմնադրվել է 1973 թվականին։
Բաժնի գործունեությունն այսօր պայմանավորվում է հետյալ գործառույթներով` գրականության պահպանում, ներգրադարանային սպասարկում, գրականության մուտքագրում էլեկտրոնային քարտագրում, հնատիպ գրականության փոշեհանում ախտահանում, հնատիպ գրականության մշտական ցուցահանդեսի կազմակերպում, մատենագիտական տեղեկատվություն հրատարակչական գործ։
Բաժնի բովանդակային ուղղվածությունը որոշող հնատիպների հավաքածուն խմբավորված է 2427 միավոր հայերեն 8576 միավոր այլալեզու ենթահավաքածուներով։ Հայերեն հավաքածուն դարակներում քարտարաններում ներկայացված է ժամանակագրական կարգով, ռուսերեն այլալեզուն՝ կարգային-այբբենական։ Շարունակաբար կատարվում են դրանց հաշվառման, էլեկտրոնային թղթային քարտարանների տվյալների, մատյանային գրանցումների համեմատման ու ճշտման, ինչպես նա համալրման վերադասավորման աշխատանքներ։
Հնատիպ գրականության բաժնում առանձնահատուկ տեղ է գրավում Գրիգոր Տաթացու՝ 14-րդ դարի «Քարոզգիրք Գրիգորի Եռամեծ եւ Քաջ հռետորի» ձեռագիրը:
Իրենց եզակիությամբ, գեղարվեստական ձավորմամբ ու տպագրական առանձնահատկություններով ուրույն տեղ ունեն այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Ֆրանչեսկո Ռիվոլայի (Փարիզ, 1633), «» (Նոր Ջուղա 1641), «» (Ամստերդամ, 1660-1961), «» (Ամստերդամ, 1668), Առաքել Դավրիժեցու «» (Ամստերդամ, 1669), Հովհաննես Կոստանդնուպոլսեցու «» (Հռոմ, 1674), Երեմիա Մեղրեցուն վերագրվող «» (Կ.Պոլիս, 1698) գրքերը։
Կան նա օտարալեզու հնատիպներ, որոնցից ուշագրավ են «The Genealogies recorded in the Sacred» (1613), «Darinnen gelehret werden» (1616), «Voyage au Caucase chez les Tcherkesses et les Abkhases en Colchide, en Georgie, en Armenie et en Crimee» (1840-1843), «Исповедание хрис. Веры Армянской Церкви» (Санкт-Петербург, 1799), «История Российской церкви» (Санкт-Петербург, 1840) այլն։
Հավաքածուները պարունակում են արվեստին, իրավագիտական, պատմական, բժշկական, գյուղատնտեսական, բանասիրական գիտություններին վերաբերող հազվագյուտ գրականություն, ինչպես նա բազմալեզու բառարաններ, հանրագիտարաններ այլ տեղեկատուներ։
Առանձնացված հավաքածուներում իր ուրույն տեղն ունի արվեստի գրականության ֆոնդը, որը պարունակում է համաշխարհային մշակույթը ներկայացնող հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հարուստ գրականություն, հին ժամանակներից մինչ արդի շրջանն ընդգրկող արվեստի տարբեր ճյուղերն արտացոլող գրքեր, ալբոմներ։
Հավաքածուներում առանձին տեղ են գրավում նա հայրենական արտերկրի անհատ անձանց ու կազմակերպությունների նվիրատվությունները, որոնք հարուստ են օտարալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն, լեհերեն, արաբերեն, պարսկերեն այլն) արժեքավոր գրականությամբ։ Դրանց մեջ շատ են գիտական արժեք ներկայացնող գրքերը, բառարանները, հանրագիտարանները։ Առանձնապես ուշագրավ են «Աշխարհի անվանի մարդկանց գործերը» (54 հատոր), «Collection des universites de France» (50 հատոր) հավաքածուները այլն։
Առանձին սրահ է հատկացված Գալուստ Գյուլբենկյանի (3377 միավոր, հիմնադրվել է 1965 թվականին) առանձին սենյակ՝ Հելեն Թաքեսյանի (2468 միավոր, հիմնադրվել է 1991 թվականին) նվիրատվություններին։
Գրականությունը սպասարկվում է տեղում օգտվելու իրավունքով։
Բաժնում կատարվում են նա գրադարանային-մատենագիտական հրատարակչական աշխատանքներ, որոնք ընդհանուր վերլուծական տեղեկատվությամբ օգնում են ընթերցողին կողմնորոշվել նյութի փնտրման գործընթացում։