Բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀ̸ ԳԱ Ãý ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1910 թ. հունիսի 10-ին Շուշիում: 1929-1930 թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում: 1932 թ. ավարտել է Թիֆլիսի մերձարÃýադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը:
1943 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1944 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1945 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971 թ.` ակադեմիկոս, 1966 թ.՝ ԽՍՀ̸ ԳԱ թղթակից անդամ, 1972-ին՝ ԽՍՀ̸ ԳԱ ակադեմիկոս:
1932–1935 թթ. եղել է Հայաստանի բնապատմական թանգարանի գիտաշխատող, 1935–1943 թթ.՝ ԽՍՀ̸ ԳԱ հայկական մասնաճյուղի կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1938–1948 թթ.՝ ԵՊՀ մորֆոլոգիայի Ãý կարգաբանության ամբիոնի վարիչ, 1943 թ.՝ ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի էվոլյուցիոն մորֆոլոգիայի Ãý հնէաբանության բաժնի վարիչ, 1944–1948 թթ.՝ նաÃý ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, 1949–1961 թթ.՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր, 1951–1954 թթ.՝ նույն համալսարանի կենսաբանության Ãý հողագիտության ֆակուլտետի դեկան, 1954–1977 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ, 1977–1986 թթ.՝ ԽՍՀ̸ ԳԱ Լենինգրադի Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի ֆլորայի, կարգաբանության Ãý էվոլյուցիայի բաժնի վարիչ, 1977–1986 թթ.՝ նաÃý նույն ինստիտուտի տնօրեն, 1986-ից՝ տնօրինության խորհրդական:
Հեղինակ է շուրջ 400 աշխատության, այդ թվում 20 մենագրության, որոնք հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Առավել կարÃýոր են «Высшие растения» (М., 1956), «Die Evolution der Angiospermen» (Yena, 1959), «Система и филогения цветковых растений» (М., 1966), «Flowering Plants: Origin and Dispersal» (Edinburgh, 1969), «Floristic Regions of the World» (California, 1986) Ãý այլն:
Ա. Թախտաջյանի խմբագրությամբ հրատարակվել են «Красная книга СССР», «Жизнь растений», «Флора Армении» Ãý բազմահատոր այլ աշխատություններ ու բազմաթիվ տեղեկագրեր:
Ա. Թախտաջյանը 20-րդ դ. մեծագույն բուսաբաններից է Ãý նշանակալի դեր է խաղացել Հայաստանում Ãý Ռուսաստանում բուսաբանական գիտության մի շարք ճյուղերի զարգացման ու կայացման ուղղությամբ: Նա իրավամբ համարվում է բարձրակարգ բույսերի ֆիլոգենիայի խոշորագույն մասնագետ:
Ա. Թախտաջյանը մի շարք երկրների (ՌԳ, ԱՄՆ, Գերմանիա, Նորվեգիա Ãý այլն) ակադեմիաների իսկական անդամ է: Նա եղել է «Ботанический журнал» ամսագրի գլխավոր խմբագիր:
Ա. Թախտաջյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1967), Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումների, ԽՍՀ̸ պետական մրցանակի (1981), պարգÃýատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1975), ժողովուրդների բարեկամության շքանշաններով, բազմաթիվ մեդալներով Ãý ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1947):
Վախճանվել է 2009 թ. նոյեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում: