- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ լաբորատորիաների վերանորոգումն ու վերազինումը՝ գիտակրթական կյանքի զարգացման խթան
Ապրիլ 03, 2024 | 14:15
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթություն
ԵՊՀ լաբորատորիաների վերանորոգումն ու վերազինումը՝ գիտակրթական կյանքի զարգացման խթան
Հետազոտությունների համար նպաստավոր և նորարարական միջավայր ստեղծելու նպատակով ԵՊՀ-ն գործուն քայլեր է ձեռնարկում՝ վերանորոգելով, կահավորելով և անհրաժեշտ սարքավորումներով վերազինելով լաբորատորիաները:
Հիմնովին վերանորոգվել են ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի հինգ&²Բú²õ±è;լաբորատորիաներ: Կենտրոնի ևս չորս&²Բú²õ±è;լաբորատորիաներ վերանորոգվել են 2021-2022 թթ․:
Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի՝ 2023 թ․&²Բú²õ±è;կարևոր ձեռքբերումներից էր ԵՊՀ ֆինանսավորմամբ կառուցված մոդուլյար ISO-7 դասի «մաքուր սենյակը»: Պանելային «մաքուր սենյակների» առկայությունը չափազանց կարևոր է նանոտեխնոլոգիաներով զբաղվող գիտական կենտրոնների համար, քանի որ նանոկառուցվածքների, նանոչափերի բարակ թաղանթների և դրանց հիման վրա կառուցված&²Բú²õ±è;գերճշգրիտ աշխատող սարքավորումների պատրաստման ժամանակ անգամ մեկ միկրո կամ նանոչափեր ունեցող փոշեհատիկը կարող է խաթարել սարքավորման ամբողջ կառուցվածքը և աշխատանքը:
Օդի մաքրությունը ISO-7 դասի մոդուլյար «մաքուր սենյակներում» ապահովվում է երեք&²Բú²õ±è;գերհզոր օդազտման համակարգերով, իսկ մաքրության ու օդի որակի մշտական վերահսկումը&²Բú²õ±è;կատարվում է սենյակին կցված սենսորային համակարգերով: Սենյակի լիարժեք մաքրությունն ապահովելու համար կպատրաստվեն նաև հատուկ նախասրահներ:
Մոտ ապագայում նախատեսվում է «մաքուր սենյակը» համալրել նաև հատուկ լաբորատոր կահույքով և տեղադրել նանոթաղանթների ստացման՝ պուլսային լազերային նստեցման (PLD) կայանք՝ հնարավորություն ստեղծելով նանոթաղանթներն&²Բú²õ±è;աճեցնելու&²Բú²õ±è;գերմաքուր միջավայրում, որոնք կարող են հետագայում ծառայել որպես սենսորներ, օպտիկական սարքավորումներ և այլն:
Վերոնշյալ սարքավորումը ձեռք կբերվի ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության» մրցույթի շրջանակում:
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը 2023 թ․ մասնակցել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած երեք&²Բú²õ±è;դրամաշնորհային մրցույթի և հաղթող ճանաչվել՝&²Բú²õ±è;հնարավորություն ստանալով ձեռք բերելու հինգ&²Բú²õ±è;խոշորագույն սարքավորումներ, որոնք նոր որակ կհաղորդեն լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին:






