- Գլխավոր
- Նորություններ
- Գիտության անվտանգությունը՝ ժամանակի մարտահրավեր
Ապրիլ 26, 2024 | 10:13
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Գիտության անվտանգությունը՝ ժամանակի մարտահրավեր
Միջազգային բաց ու թափանցիկ հաղորդակցությունը, գիտական տեղեկության և տվյալների տարածումը, հետազոտական նյութերի փոխանակումը կարող են ոչ միայն ապահովել համաշխարհային գիտական մտքի զարգացում, այլև դառնալ նոր մարտահրավեր ու սպառնալիք՝ տվյալների ոչ պատշաճ մշակման, տարածման ու կիրառման դեպքում: Այս հարցերն են արծարծվել «ASCE-2024» միջազգային գիտաժողովին, որին մասնակցել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի․գ․թ․, դոցենտ Տաթևիկ Դավթյանը։
«Գիտության անվտանգություն»&²Բú²õ±è;եզրույթը համեմատաբար նոր երևույթ է. մասնագիտական հանրության ուշադրության առանցքում է հայտնվել միայն 2021 թվականից: Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող «ASCE-2024» միջազգային գիտաժողովի նպատակն է համախմբել թեմայով հետաքրքրված գիտական հանրությանը: Յուրաքանչյուր տարի մեկ հարկի տակ են հավաքվում աշխարհի առաջադեմ երկրների (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Սինգապուր, Ավստրալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Ե̸&²Բú²õ±è;այլ&²Բú²õ±è;երկրներ)՝&²Բú²õ±è;վերոնշյալ&²Բú²õ±è;ոլորտի քաղաքականություն մշակողները, ծրագիրն&²Բú²õ±è;իրականացնող կառույցները, կառավարությունների&²Բú²õ±è;ներկայացուցիչները, ինչպես նաև ակադեմիական համայնքն ու համալսարանների ներկայացուցիչները:&²Բú²õ±è;
Այս տարի գիտաժողովին մասնակցեցին&²Բú²õ±è;աշխարհի 21 երկրներից շուրջ 500 ներկայացուցիչներ (ևս 200-ը՝ առցանց): Գիտաժողովին մասնակցեց նաև Հայաստանը՝ ԵՊՀ-ն։
Գիտաժողովին զեկուցում է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ի․գ․թ․, դոցենտ Տաթևիկ Դավթյանը:
« վերաբերում է գիտության անվտանգության ոլորտի գլոբալ մարտահրավերներին, առաջադեմ երկրների արձագանքման ռազմավարություններին, Հայաստանի Հանրապետությունում առկա վիճակին՝ առաջարկելով ոլորտի քաղաքականության մշակման ուղղություններ»,- պատմեց նա։
«Բաց հասանելիությամբ համացանցային աղբյուրները միշտ չէ, որ վստահելի են»,- չնայած բոլորս մշտապես լսում ենք նմանօրինակ զգուշացումներ, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ հայտնվում են համացանցային խաբեբաների թիրախում: Տաթևիկ Դավթյանը պատմեց, որ հենց այսպես երիտասարդ ասպիրանտի՝ գյուղատնտեսական նշանակության ԱԹՍ-ների մասին ամբողջ տեղեկությունն արտահոսել է՝ հայտնվելով կիբերհանցագործների ձեռքում, երբ գիտնականը աշխատանքային համակարգչով միացել է բաց վայ-ֆայի: Արդյունքում տնտեսական-շուկայական մրցակցությունից դուրս են մնացել գիտնականը և նրան ներկայացնող երկիրը:
Այսպես՝ տեղեկության չգիտակցված արտահոսքից մինչև գումարի դիմաց գաղտնի տեղեկության վաճառք, մտավոր սեփականության գողություն, օտարերկրյա միջամտությամբ գիտական արդյունքների անօրինական յուրացում. ժամանակակից գիտական աշխարհին սպառնացող մարտահրավերներն են։
«Պետք է նշեմ, որ զեղծարարները սովորաբար ձեռք բերված գաղտնի կամ բաց (հայտնի) տեղեկությունն օգտագործում են մարդկանց որոշումների վրա ազդելու, մարդու իրավունքները ոտնահարելու, ժողովրդավարությունը, ակադեմիական ազատությունը, թափանցիկությունը, հետազոտության ամբողջականությունը, հավաստիությունը, վստահելիությունը վարկաբեկելու նպատակով: Նրանց թիրախում են գիտնականները, գիտաշխատողները, ուսանողները, գիտական հաստատությունների վարչական ապարատը»,- մանրամասնեց Տ. Դավթյանը:
Նշենք, որ «ASCE» գիտաժողովը համակարգում է ԱՄՆ Տեխասի համալսարանի հետազոտական անվտանգության գրասենյակը ()՝ գործակցելով ԱՄՆ դաշնային կառավարության մարմինների հետ:
«Այս գիտաժողովը կարևոր նշանակություն ունի գիտության անվտանգության ոլորտում գլոբալ համագործակցության և մարտահրավերներին դիմակայելու հարցերում՝ հանդիսանալով միջազգային հարթակ, բարձրացնելով իրազեկվածության մակարդակը և առաջարկելով առկա խնդիրների լուծումներ»,- նշեց Տաթևիկ Դավթյանը:
Գիտաժողովի ժամանակ քննարկվել են ակադեմիական հանրության առջև ծառացած մարտահրավերները՝ գիտության և տեխնոլոգիաների գործակցության միտումների վերլուծությունից մինչև ակադեմիական միջավայրում օտար ազդեցության դրսևորումներ, ռիսկեր ու կառավարում: Քննարկվել են նաև հետազոտական անվտանգության ամերիկյան, կանադական և եվրոպական մոտեցումները՝ առաջարկելով արժեքավոր հեռանկարներ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Նիդերլանդներից՝ բաց գիտության, սպառնալիքների և ճկունության հավասարակշռման վերաբերյալ:
Գիտության անվտանգության հիմնահարցերի դիտարկումը կարևոր է բոլոր երկրների համար, քանի որ ակադեմիական ազատությունը և միջազգային գործակցությունը գիտական առաջընթացի հիմնաքարերն են, իսկ գիտական հայտնագործությունները կատարվում են փոխկապակցված միջազգային էկոհամակարգում՝ միասնաբար օգտագործելով ամբողջ աշխարհի մտավոր ներուժը, տաղանդը, ֆինանսական ռեսուրսները: Հետևաբար գիտական անվտանգ միջավայր ունենալու համար անհրաժեշտ է բոլոր օղակների ներգրավվածությունը:
Տաթևիկ Դավթյանը նշեց, որ ՀՀ գիտության ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը, ռազմավարությունն ու քաղաքականությունը չեն նախատեսում գիտության անվտանգությանն ուղղված միջոցառումներ, կանոնակարգեր կամ ուղեցույցներ: Սակայն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանվել է ակադեմիական բարեվարքություն հասկացությունը, որով բուհերը պարտավորվում են սահմանել բարեվարքության կանոնակարգեր և ստեղծել դրանց գործողության մեխանիզմներ:
Նա ընդգծեց, որ սա դրական քայլ է, սակայն ակադեմիական բարեվարքության և գիտության անվտանգության հայեցակարգերը, որքան էլ ընդհանուր շատ կողմեր ունեն և լրացնում են միմյանց, նույնական չեն:
Ոլորտը կանոնակարգելու նպատակով Տաթևիկ Դավթյանն իր կատարած գիտական հետազոտությամբ առաջարկել է կատարել իրազեկման արշավներ գիտնականների, բուհերի համապատասխան ստորաբաժանումների (էթիկա, գիտական քաղաքականություն և այլն) ղեկավարության հետ՝ սահմանելով խնդիրը և մշակելով&²Բú²õ±è;համապատասխան քաղաքականություն: