- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն «QS World University Rankings 2025» աղյուսակում զբաղեցրել է 901-950-րդ տեղը
Հունիս 06, 2024 | 11:16
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ-ն «QS World University Rankings 2025» աղյուսակում զբաղեցրել է 901-950-րդ տեղը
ԵրÃýանի պետական համալսարանը, բարելավելով դիրքը, այս տարվա «QS World University Rankings» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում զբաղեցրել է 901-950-րդ տեղը, իսկ «QS Europe University Rankings» եվրոպական համալսարանների վարկանիշավորման աղյուսակում՝ 415-րդ հորիզոնականը։
Գիտակրթական ակտիվ աշխատանքների, միջազգային գործակցությունների Ãý աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների ապահովման շնորհիվ ԵՊՀ-ն տÃýական ժամանակ է՝ ներառվում է «QS World University Rankings» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում, որն աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման երեք հեղինակավոր աղյուսակներից է: ԵՊՀ-ն ընդգրկված է նաÃý աշխարհի լավագույն համալսարանները ներկայացնող «Times Higher Education»-ում:
Նշենք, որ բուհերի վարկանիշավորման երրորդ հիմնական կառույցը «Shanghai Ranking»-ն է:
Այս տարի «QS World University Rankings» աղյուսակում ընդգրկվել են աշխարհի 1500 համալսարաններ 104 երկրներից: Կատարելագործվել է համալսարանների ընտրության մեթոդաբանությունը․ հաշվի են առնվում նաÃý կայունություն, աշխատանքային պայմաններ Ãý միջազգային հետազոտական ցանցում ներգրավվածություն բաղադրիչները:&²Բú²õ±è;
Վարկանիշային ցանկում համալսարանների ընդգրկումը կատարվել է 17,5 միլիոն ակադեմիական աշխատանքների վերլուծության Ãý ավելի քան 240 000 ակադեմիական դասախոսների Ãý գործատուների փորձագիտական կարծիքների հիման վրա:
Բուհերը վարկանիշավորվել են՝ ըստ հետÃýյալ ցուցանիշների․
ակադեմիական հեղինակություն՝ 30%,
որպես գործատու ունեցած հեղինակությունը՝ 15%,
ֆակուլտետում դասախոսների Ãý ուսանողների թվի հարաբերակցությունը՝ 10%,
ֆակուլտետի գիտական հոդվածներից մեջբերումների քանակը՝ 20%,
օտարերկրյա դասախոսների թիվը՝ 5%,
օտարերկրյա ուսանողների թիվը՝ 5%,
միջազգային հետազոտական ցանց՝ 5%,
աշխատանքային պայմաններ՝ 5%,
կայունություն՝ 5%։
Նշենք, որ ամբողջ աշխարհում կան ավելի քան 27 000 բուհեր: «QS World University Rankings» համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակում հայտնվելը հնարավորություն է տալիս հասկանալու, թե միջազգային շուկայում ինչ դիրքում է գտնվում համալսարանը:
«ԵՊՀ-ն Հայաստանի միակ բուհն է, որը ներառվել է բուհերի վարկանիշավորման «QS World University Rankings» ցանկում: Մեր համալսարանը ոչ միայն յուրաքանչյուր տարի ընդգրկվում է այս ցանկում, այլÃý բարելավում է դիրքերը: Սա պայմանավորված է գիտակրթական ու հետազոտական կյանքի ակտիվացմանը Ãý միջազգայնացմանը նպաստող ԵՊՀ ակտիվ գործունեությամբ։ ԿարÃýոր ցուցանիշ է, օրինակ, բուհի ակադեմիական կրթական հեղինակության բարձրացումը, ԵՊՀ գիտնականների հոդվածների տպագրումը միջազգային գիտական «Scopus» Ãý «Web of Science» հեղինակավոր հարթակներում, միջազգային գիտական հարթակներում տպագրված այդ աշխատանքներից մեջբերումների թվի ավելացումը, մեր շրջանավարտների՝ աշխատաշուկայում արագ տեղայնացումը Ãý այլն»,- նշեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը։
Նա առանձնացրեց նաÃý միջազգային տարբեր ծրագրերին մասնակցության կարÃýորությունը, մասնավորապես ուսանողների Ãý մասնագետների փոխանակման, հետազոտական համատեղ ծրագրերը:
Այս տարի ԵՊՀ-ն ներառվել է նաÃý եվրոպական համալսարանների վարկանիշավորման «QS Europe University Rankings 2024» ցանկում՝ զբաղեցնելով 415-րդ հորիզոնականը:
Խոսելով միջազգային Ãý տարածաշրջանային նմանօրինակ աղյուսակներում ընդգրկվելու մասին՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշեց. «Մենք ունենք կրթական Ãý գիտական մեծ ներուժ Ãý շարունակաբար աշխատում ենք այն առավելագույնս օգտագործելու Ãý սեփական վարկանիշն ու ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող այսօրինակ աղյուսակներում ընդգրկվելը դրա վառ վկայություններից է»:
Հավելենք, որ եվրոպական համալսարանների վարկանիշավորման «QS Europe University Rankings 2024» ցանկում ընդգրկվել են Եվրոպայի ավելի քան 688 համալսարաններ: Բուհերի գնահատումը կատարվել է հետÃýյալ չափորոշիչներով.
ակադեմիական հեղինակություն՝ 30%,
որպես գործատու ունեցած հեղինակությունը՝ 15%,
համալսարանականների գիտական հոդվածներից մեջբերումների քանակը՝ 10%,
մեկ ֆակուլտետի տպագրած գիտական հոդվածների քանակը՝ 5%,
միջազգային հետազոտական ցանց՝ 10%,
աշխատանքային պայմաններ՝ 5%,
ֆակուլտետում դասախոսների Ãý ուսանողների թվի հարաբերակցությունը՝ 5%,
օտարերկրյա ուսանողների՝ տարբեր երկրներից ներգրավվածությունը՝ 5%,
օտարերկրյա դասախոսների՝ տարբեր երկրներից ներգրավվածությունը՝ 5%,
փոխանակման ծրագրերով ուսանողների թիվը՝ 2,5%,
փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնող ուսանողների թիվը՝ 2,5%,
կայունություն՝ 5%։