- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գիտաշխատողը հետազոտում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարման ուղիները
Հոկտեմբեր 23, 2024 | 10:46
Գիտություն
Հետազոտություն
̸րցույթներ
ԵՊՀ գիտաշխատողը հետազոտում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարման ուղիները
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Նաիրա Սահակյանը ժամանակակից գիտափորձերով ուսումնասիրում է մանրէների քաղցկեղային բջիջներում տարբեր հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարման հնարավոր ուղիները: Այս թեմայով նրա ներկայացրած գիտական նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթում արժանացել է ֆինանսավորման։
Նաիրա Սահակյանը ներկայացրել է «Բուսական ֆլավոնոիդների հակաբիոտիկ ակտիվությունը դրանց կիրառման հնարավորությունները. համապարփակ ուսուﬓասիրություն in vitro in silico հետազոտության ﬕջոցով» վերտառությամբ նախագիծը՝ ընդգծելով, որ դրա իրագործումը Առողջապահության միջազգային կազմակերպության ներկայիս առաջնահերթությունների շարքում է:
Բակտերիային վարակների քաղցկեղի միջ կապի ըմբռնման կարորությունը
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձավորումն անարդյունավետ է դարձրել առողջական խնդիրների կարգավորման ավանդական մոտեցումները։ Բացի դրանից՝ բակտերիային վարակների քաղցկեղի միջ կապի ըմբռնումը չափազանց կարոր է քաղցկեղով հիվանդների՝ հակաբիոտիկակայուն պաթոգեններով պայմանավորված մահացության զգալի աճի պատճառով: Խնդիրն ավելի է բարդանում քաղցկեղի քիմիաթերապիայի ընթացքում աղիքային միկրոֆլորայում մուտացիաների քանակի ավելացման պայմաններում: Դա հանգեցնում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների շտամների ձավորմանը: Այս առումով կարոր է հակամանրէային հակաքաղցկեղային ազդեցությամբ նոր միացությունների ուսումնասիրումը, ինչպես նա ռազմավարությունների մշակումը:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարումը նա ուռուցքային բջիջներում
Հայտնի է, որ բուսական ֆենոլիկներն ի վիճակի են հաղթահարելու հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը թե՛ բակտերիային, թե՛ ուռուցքային բջիջներում՝ բարձրացնելով արդեն հայտնի պատրաստուկների թերապտիկ ազդեցությունները: Առաջարկվող նախագծով հետազոտվելու են տարբեր բույսերի նյութափոխանակության բնութագրերը այնպիսի մեխանիզմներ, որոնց հիմքում ընկած են դրանցից ստացված էքստրակտների կամ առանձին ֆլավոնոիդների հակաբիոտիկ հակաբիոտիկ-մոդուլացնող ազդեցությունները:
Որպես թեստային համակարգեր կիրառվելու են մի շարք բակտերիաներ բջջային գծեր (ինչպես քաղցկեղային, այնպես էլ նորմալ), ներառյալ՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն ձերը: Ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների ազդեցության մեխանիզմները պարզաբանելու համար կկիրառվեն բազմաթիվ in vitro (փորձարարական պայմաններում) in silico (IT տեխնոլոգիաների կիրառմամբ) կենսաքիմիական մոտեցումներ:
Գիտական նախագծում երիտասարդների ներգրավվածությունը՝ սահուն սերնդափոխության միջոց
Ուսումնասիրությունները կատարվելու են ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական լաբորատորիաներում տելու են շուրջ երեք տարի: Հետազոտական խմբում ընդգրկված են ասպիրանտներ, բակալավրիատի տարբեր կուրսերի ուսանողներ: Ասպիրանտները տեղական միջազգային դրամաշնորհների շրջանակում վերապատրաստվել են եվրոպական տարբեր գիտահետազոտական կազմակերպություններում՝ ձեռք բերելով նոր հմտություններ մասնագիտական կարողություններ:
Գիտական արդյունքից զատ՝ ակնկալվում է, որ երիտասարդների ընդգրկվածությունը կնպաստի սահուն սերնդափոխությանն ու նոր թափ կհաղորդի իրականացվող դրամաշնորհի ընթացքին: Նախատեսվում է ապահովել երիտասարդ մասնագետների մասնակցությունը միջազգային տարբեր գիտաժողովների: Այդ նպատակով կկատարվեն համապատասխան աշխատանքներ արտերկրում նրանց վերապատրաստման համար լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Նախագծի շրջանակում կատարվող հետազոտական աշխատանքներում ընդգրկված է նա Սան Դիեգոյի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Աբագյանը՝ իբր գիտական խորհրդատու: Նրա հետազոտությունը վերաբերում է կառուցվածքի հիման վրա դեղերի հայտնաբերման օպտիմալացման նոր տեխնոլոգիաների զարգացմանը՝ թիրախների հայտնաբերման կառուցվածքային համակարգերի կենսաբանության սպիտակուցների մոդելավորման համար:
Գրախոսվող ամսագրերում հրապարակված հոդվածները՝ վստահության գրավական
Թեմայի ընտրությունը պայմանավորված էր նա այն հանգամանքով, որ երկար տարիների ընթացքում մեր լաբորատորիայի հետազոտական աշխատանքների արդյունքում բավականաչափ տեղեկություն է կուտակվել բուսական ֆենոլներով տարբեր օրգանիզմներում բջջային գործընթացների օքսիդավերականգնողական կարգավորումների վերաբերյալ: Մեր խմբի անդամների համահեղինակությամբ տպագրվել են մոտ հինգ տասնյակ գիտական հոդվածներ տեղական միջազգային գրախոսվող ամսագրերում: Այս հանգամանքը կարոր տեղեկության ձեռքբերման տեսանկյունից վստահություն է հաղորդում մեր հետազոտությունների հետագա ընթացքին:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթում հաղթող են ճանաչվել ԵՊՀ տասներկու կին հետազոտողների ներկայացրած նախագծեր: