- Գլխավոր
- Նորություններ
- Հանդիպում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ
Հոկտեմբեր 11, 2024 | 16:42
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Հանդիպում ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի ուսանողներին հետ հանդիպման ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց դրամավարկային քաղաքականության ընթացիկ մարտահրավերները։
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր մեկնաբանություններում անդրադարձավ կանխատեսումների ոլորտում «FPAS Mark II» համակարգի դերակատարմանը, խոսեց գնաճի վերահսկման Ãý ռիսկերի կառավարման հիմնահարցերի մասին, ինչպես նաÃý ներկայացրեց միջազգային միտումներն ու դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը։
Ներկաներն իրենց հարցերն ուղղեցին «կանաչ» ֆինանսների, կապիտալի հոսքերի, համաշխարհային պարտքի արդի միտումների Ãý կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ՝ ներգրավվելով հետաքրքիր քննարկման մեջ։
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած հանդիպմանը ներկա էին նաÃý ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաÃý պրոֆեսոր Ֆելիքս Արիոն (Ռումինիա) Ãý Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ինեսա Ավանեսովան (ՌԴ):
Հանդիպման ավարտին ուսանողներն այցելեցին ԿԲ դրամի թանգարան, ծանոթացան առկա ցուցանմուշներին, հայկական դրամի՝ թղթադրամների Ãý մետաղադրամների պաշտպանական հատկանիշներին: Ուսանողները ծանոթացան նաÃý շրջանառվող հիշատակային մետաղադրամներին, հուշադրամներին, ներդրումային դրամներին:
Նմանօրինակ այցերը կարÃýոր են ուսանողների ֆինանսական կրթության Ãý պրակտիկ գիտելիքների զարգացման, ինչպես նաÃý Կենտրոնական բանկի Ãý ֆակուլտետի միջÃý կապերի ամրապնդման, զարգացման տեսանկյուններից:













