- Գլխավոր
- Նորություններ
- «Լավագույն մասնագետ դառնալու ճանապարհի առաջին քայլը սկսվում է ուսանողական նստարանից». ԵՊՀ ուսանող Նազելի Եսայան
Հունվար 08, 2025 | 11:30
Կրթություն
̸րցույթներ
Çëւսանողական
«Լավագույն մասնագետ դառնալու ճանապարհի առաջին քայլը սկսվում է ուսանողական նստարանից». ԵՊՀ ուսանող Նազելի Եսայան
Մշակույթը, լեզվի հնչյունական գեղեցկությունը, հանճարեղ ստեղծագործությունները մշտապես գրավել են ԵՊՀ ուսանող Նազելի Եսայանին, իսկ դասախոսներն ամրապնդել են սերը նրա ընտրած մասնագիտության հանդեպ: Նրա գլխավոր նպատակն է դասավանդել Երևանի պետական համալսարանում՝ շարունակելով նպաստել գիտության և կրթության զարգացմանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ռուսաց լեզու և գրականություն»&²Բú²õ±è;բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Նազելի Եսայանը ԿԳՄՍՆ-ի հայտարարած ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ. մրցույթի արդյունքներով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է երրորդ տեղը:
Նա պատմել է, թե ինչու է ընտրել ռուսաց լեզուն և գրականությունը, ինչ քայլերով է հասել «Լավագույն ուսանող»&²Բú²õ±è;կոչմանն ու ինչ նպատակներ ունի մասնագիտական կյանքում:
Դասախոսների դերը` ընտրած մասնագիտությունը սիրելու հարցում
Մասնագիտության ընտրությունը երբեք հեշտ չի լինում, սակայն իմ դեպքում այն դեռ մանկուց էր հստակ: Ես համոզված էի, որ իմ հետագա գործունեությունը պիտի կապվի ռուսաց լեզվի հետ, քանի որ ինձ միշտ գրավել են մշակույթը, լեզվի հնչյունական գեղեցկությունը և, իհարկե, ռուս գրականության հանճարեղ ստեղծագործությունները:
Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր դասախոսներին, որոնք դեռ առաջին կուրսից կողքիս էին, աջակցում և ուղղորդում էին ինձ մասնագիտական կայացման ճանապարհին: Առանձնահատուկ շնորհակալությունս ուղղում եմ իմ գիտական ղեկավարին՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Սվետլանա Միխայելովնա Մինասյանին: Նա իմ կողքին էր, երբ, ինչպես շատ ուսանողներ ուսման սկզբում, սկսեցի կասկածել իմ ընտրության ճշմարտացիության հարցում: Նրա աջակցությունն ու խրախուսանքը օգնեցին ինձ վերագտնել ուժերս և խորացնել սերս մասնագիտության նկատմամբ: Ցանկանում եմ դառնալ իմ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը և ունենալ հնարավորություն դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝ շարունակելով նպաստել գիտության և կրթության զարգացմանը:
Մրցանակային տեղ զբաղեցնելուն նպաստող գործառույթները
Բարձր առաջադիմությունս, հետազոտական աշխատանքներս, գիտական հոդվածներս, ակտիվ մասնակցությունս գիտաժողովներին և կամավորական գործունեությունս, վստահ եմ, իրենց ներդրումն են ունեցել մրցանակային տեղ զբաղեցնելու հարցում:
Իմ հրապարակումների թիվը արդեն գերազանցում է տասնհինգը: Վերջին ժողովածուն ես ստացել եմ երեկ: Հոդվածս տպագրվել է «Cross-Cultural Studies: Education and Science»&²Բú²õ±è;ամսագրում: Այս ամսագրի հիմնադիրները ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիայի և Աֆրիկայի գիտական հանրության ներկայացուցիչներն են:
Ներկայում նաև սպասում եմ Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի հոդվածների ժողովածուի տպագրությանը: Բոլոր հոդվածները հասանելի են «РИНЦ» (Российский индекс научного цитирования) համակարգում: Հոդվածներս հիմնականում նվիրված են մանկավարժությանը, մանկավարժական էթիկային և ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը:
Մասնակցել եմ տարբեր գիտաժողովների՝ ինչպես որպես պլենար զեկուցող, այնպես էլ որպես ունկնդիր: Բացի դրանից՝&²Բú²õ±è;ակտիվորեն մասնակցում եմ Հայաստանում «Ռուսական տան»&²Բú²õ±è;կողմից կազմակերպվող ֆորումներին և վարպետության դասերին: Ապագայում ցանկանում եմ մասնակցել արտերկրում անցկացվող կրթական ծրագրերի:
ԵՊՀ-ն նման է մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուր անդամ իր ներդրումն ունի
«Լավագույն ուսանող» կոչումը անսահման հպարտություն է պարգևում: Ես շատ ուրախ եմ, որ իմ ջանքերն ու աշխատանքը իզուր չեն անցել: Çëւսանողներին խորհուրդ կտայի լինել ավելի համարձակ, չվախենալ իրենց մասին բարձրաձայնելուց և միշտ հիշել, որ լավագույն բուհի մասնագետները պատրաստ են աջակցելու&²Բú²õ±è;լավագույն ուսանողներին։&²Բú²õ±è;Լավագույն մասնագետ դառնալու ճանապարհի առաջին քայլը սկսվում է ուսանողական նստարանից:
Անգնահատելի է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դերը իմ հաջողություններում և ձեռքբերումներում։ ԵՊՀ-ն նման է մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուր անդամ իր ներդրումն ունի՝ օգնելով մեզ դառնալ ավելի լավը և միշտ լինել առաջատար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԵՊՀ ընդհանուր բաժնի ներկայացուցիչներին, որոնք&²Բú²õ±è;ընդունում էին մրցույթի մասնակցության հայտերը։ Նրանք աջակցեցին ինձ բոլոր այն հարցերում, որոնցով ես դիմեցի։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրիս աշխատանքը գնահատելու և այդ գնահատանքից ուրախանալու առիթներ դեռ շատ-շատ կլինեն։