- Գլխավոր
- Նորություններ
- Քայլ առ քայլ դեպի նպատակ. Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման ճանապարհին
Հունվար 17, 2025 | 14:04
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Քայլ առ քայլ դեպի նպատակ. Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման ճանապարհին
«Cyber4AM» նախագծի շրջանակում ս.թ. հունվարի 13-14-ը ԵրÃýանում անցկացվել է աշխատաժողով, որի գլխավոր հյուրը «Trust in Digital Life» (TDL) ասոցիացիայի տնօրեն Ãý ավագ փորձագետ Դավիդ Գուդմենն էր: Միջոցառումը համախմբել էր Հայաստանի առաջատար համալսարանների Ãý տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման հայեցակարգը:
Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր կիբերանվտանգության ազգային կենտրոնների (NCC) ստեղծման եվրոպական փորձի ուսումնասիրությանը: Դավիդ Գուդմենը ներկայացրել է, թե ինչպես են Եվրոպայի տարբեր երկրներում&²Բú²õ±è;ստեղծվում Ãý զարգանում&²Բú²õ±è;այդպիսի կենտրոնները` անդրադառնալով միջազգային համագործակցության կարÃýորությանը Ãý ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններին: Այս քննարկումներից հետո մասնակիցները վերլուծել են Հայաստանում կիբերանվտանգության առկա մարտահրավերները՝ ուրվագծելով ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու փոխադարձ ակնկալիքները:
Երկրորդ օրը քննարկվել են օրենսդրական խնդիրները, մշակվել է Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզը: Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարները Ãý առաջարկները՝ մշակելով գործողությունների միավորված տեսլական:
Միջոցառմանը ներկա են եղել ԵրÃýանի պետական, Հայաստանում ֆրանսիական («Cyber4AM» նախագծի համակարգող), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ամերիկյան, Եվրասիա միջազգային, Հայաստանի եվրոպական համալսարանների, ինչպես նաÃý տեխնոլոգիական ոլորտի առաջատար կառույցների՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) Ãý&²Բú²õ±è;Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱÁÂ̸) ներկայացուցիչները: Այսօրինակ լայն համագործակցությունը՝ հիմնված ձեռնարկությունների փորձի Ãý ակադեմիական ներուժի վրա, մեծացնում է կիբերանվտանգության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը Հայաստանում:
ԵրÃýանի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցել են Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաÃý&²Բú²õ±è;Ծրագրավորման Ãý ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Նարինե Մարտիրոսյանը Ãý Սուրեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Cyber4AM» նախագծի շրջանակում մինչ այս տեղի են ունեցել մի շարք այլ կարÃýոր միջոցառումներ Ãý այցեր: 2024 թ. նոյեմբերին հայկական համալսարանների պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում կազմակերպված «CONVERGENCE 2024» կոնֆերանսին, որտեղ քննարկվել են Եվրոպական միության կիբերանվտանգության առաջնահերթությունները Ãý Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Ավելին,&²Բú²õ±è;դեկտեմբերի 2-3-ը Պիրեյոսի պետական համալսարանում (Հունաստան) տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական Ãý եվրոպական բուհերի միջÃý համագործակցության ձÃýաչափերը՝ ուղղված կիբերանվտանգության&²Բú²õ±è;կարողությունների զարգացման ծրագրի իրականացմանը: ԵՊՀ-ից&²Բú²õ±è;աշխատանքային&²Բú²õ±è;այցերին մասնակցել է Ծրագրավորման Ãý ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Նարինե Մարտիրոսյանը:
Այսօրինակ լայնամասշտաբ միջոցառումները Ãý միջազգային համագործակցությունը կարÃýոր քայլեր են Հայաստանում կիբերանվտանգության ոլորտում&²Բú²õ±è;կրթության, հետազոտության զարգացման Ãý ԵՄ-ի հետ գործընկերության ամրապնդման հարցում:



