- Գլխավոր
- Նորություններ
- Հայ-ղազախական գիտակրթական կապերի ընդլայնում. ԵՊՀ-ում կնքվեց հուշագիր
Ապրիլ 17, 2025 | 15:22
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Հայ-ղազախական գիտակրթական կապերի ընդլայնում. ԵՊՀ-ում կնքվեց հուշագիր
Երևանի պետական համալսարանը և Սեմեյի Շաքարիմ համալսարանը (Ղազախստան) նոր էջ են բացում հայ-ղազախական ակադեմիական հարաբերություններում։ Երկու բուհերի ներկայացուցիչների ստորագրած համագործակցության հուշագիրը բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարությունների ոլորտներում նախատեսում է լայնածավալ միջազգային գործընկերություն։
Համագործակցությունն իրականացվելու է երկու երկրների օրենսդրական դրույթների և միջազգային իրավունքի սկզբունքների&²Բú²õ±è;հիման վրա։ Կողմերը պատրաստակամություն են հայտնում համատեղ իրականացնելու&²Բú²õ±è;ուսուցում, վերապատրաստում, գիտական ու կրթական գործունեության կատարելագործում ուսանողների, դասախոսների ու վարչական անձնակազմի համար։
Հուշագրի շրջանակում կողմերը խրախուսելու են ակադեմիական շարժունությունը և գիտական փորձնակության կազմակերպումը։ Նպատակ է դրվել նաև իրականացնելու&²Բú²õ±è;կրկնակի դիպլոմներ տրամադրող կրթական ծրագրեր (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
Բացի դրանից՝ նախանշվում են համատեղ մշակել ուսումնական ծրագրեր, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև իրականացնել ակադեմիական փոխանակման ծրագրեր։
Համագործակցությամբ նախատեսվում են նաև միջազգային համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպում, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև երկու բուհերի նյութատեխնիկական բազայի զարգացմանը միտված անհրաժեշտ այլ ծրագրեր։
Հուշագրի&²Բú²õ±è;կնքումը&²Բú²õ±è;ԵՊՀ-ի միջազգայնացման ռազմավարության հերթական քայլն է՝ ուղղված կրթական ու գիտական կապերի ընդլայնմանը, փորձի փոխանակմանն ու միջմշակութային երկխոսության խթանմանը։




