- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը «մուտքն» է դեպի համալսարան»․ Անի Ավետիսյան
Օգոստոս 05, 2025 | 14:00
Գիտություն
Ընդունելություն
Կրթություն
«ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը «մուտքն» է դեպի համալսարան»․ Անի Ավետիսյան
Երանի պետական համալսարանում արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ գործում է ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որի գործունեության առաջնահերթությունն է նպաստել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նա դառնալ կապող օղակ դպրոցի համալսարանի միջ։
ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հիմնական նպատակն է ոչ միայն դիմորդներին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով, այլ դեռ դպրոցական տարիքից աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։ Նախանշված նպատակներն իրագործելու համար կենտրոնում գործում են Դիմորդների հետ տարվող աշխատանքների Նախապատրաստական դասընթացների բաժիններ։
Կենտրոնի գործունեության, հիմնական նպատակների առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Անի Ավետիսյանի հետ։
Համալսարան-դպրոց փոխադարձ կապի արժորումը
Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչն ընդգծեց դպրոցականների համալսարանականների փոխադարձ այցելությունների կարորությունը։ Ըստ նրա՝ առաջիկայում նոր թափով կմեկնարկեն ԵՊՀ-դպրոց փոխայցելությունները։
«Այցելելով դպրոց՝ համալսարանականներն իրազեկում են ապագա դիմորդներին ԵՊՀ-ում գործող կրթական ծրագրերի, համալսարանի ընձեռած կրթական գիտական հնարավորությունների մասին՝ դրանով իսկ կողմնորոշելով նրանց բուհի ընտրության հարցում։ Առաջիկա ուստարում նախատեսում ենք այցելություններ նախ՝&Բ;Երանի, այնուհետ՝ ՀՀ մարզերի դպրոցներ։ Իսկ դպրոցականների՝ ԵՊՀ կատարած այցերի շրջանակում նրանք, ծանոթանալով տարբեր ֆակուլտետների գործունեությանը, առանձնահատկություններին ընձեռած հնարավորություններին, արդեն կողմնորոշվում են մասնագիտության ընտրության հարցում»,- ասաց Անի Ավետիսյանը։
Նա նշեց նա, որ ԵՊՀ որէ ֆակուլտետ կամ լաբորատորիա այցելելու համար աշակերտը պետք է ՝ գրանցելով իր տվյալները լրացնելով համապատասխան դաշտերը։ Հայտադիմումն ստանալուց հետո արդեն ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցները համակարգում կազմակերպում են այցելությունները։
Բացի վերոհիշյալից՝ կենտրոնն ակտիվորեն աշխատում է տվյալների բազայի ստեղծման ուղղությամբ, որտեղ ընդգրկվում են դպրոցների ցանկը, համալսարան այցելած մասնակիցների տվյալներն ու հետագա ուսումնական գործընթացի ծրագիրը, ինչը հնարավորություն է տալիս վերլուծելու արդյունավետությունը ձավորելու թիրախային խմբեր։
Խրախուսանք՝ դեպի ԵՊՀ ճանապարհին
Խոսելով կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվող աշակերտական մրցույթներից՝ Անի Ավետիսյանն առանձնացրեց արդեն ավանդույթ դարձած ԵՊՀ աշակերտական օլիմպիադան, որն անցկացվում է ամեն տարի հանրակրթական լրացուցիչ կրթական առարկաներից։ Այն նպատակ ունի ոչ միայն խթանելու դպրոցականների գիտական հետաքրքրությունները բացահայտելու լավագույններին, այլ խրախուսելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում։ Անի Ավետիսյանը շեշտեց՝ մրցույթի արդյունքում առաջին կարգի դիպլոմի արժանացած մասնակիցները ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանում են 50%, երկրորդ կարգի դիպլոմի արժանացածները՝ 40%, երրորդ կարգի դիպլոմակիրները՝ 30% ուսման վարձի զեղչ։
Մասնագիտական կողմնորոշում՝ անձնային առանձնահատկությունների բացահայտման հիման վրա
Անի Ավետիսյանի խոսքով՝ կենտրոնի նոր նախաձեռնություններից է ԵՊՀ փիլիսոփայության հոգեբանության ֆակուլտետի հետ համատեղ մշակվող ծրագիրը, որի միջոցով կատարվելու է դպրոցականների մասնագիտական կողմնորոշման գնահատում։ Սա հնարավորություն կտա դիմորդին հասկանալու՝ արդյո՞ք իր ընտրած մասնագիտությունը համապատասխանում է իր կարողություններին, թե՞ ոչ։
Բաց համալսարան բոլորի համար
Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչն ընդգծեց, որ կենտրոնը կազմակերպում է բաց դռների օրեր, էքսկուրսիաներ դեպի ԵՊՀ լաբորատորիաներ (Ֆիզիկայի ինստիտուտ, Կենսաբանության Քիմիայի ֆակուլտետներ այլն), ինչպես նա թեմատիկ աշխատարաններ՝ տնտեսագիտության, իրավագիտության այլն։ Այցելելով համալսարան գործնականում ծանոթանալով ակադեմիական միջավայրին՝ դիմորդները, որոնք դեռս հստակ չեն որոշել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու, արդեն հաստատուն որոշում են կայացնում ապագա մասնագիտության ընտրության հարցում։
Առաջիկա ծրագրեր
Անդրադառնալով «Բանուգործ․ ԵՊՀ էքսպո» ամենամյա ցուցահանդեսում կենտրոնի ներգրավվածությանը՝ Ա․ Ավետիսյանը նշեց․ ««Բանուգործ․ ԵՊՀ էքսպո»-ի շրջանակում ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը էքսպոյի մասնակիցներին է ներկայացնում տեղեկատվական թերթիկներ (բուկլետներ), որոնցում սովորաբար ընդգրկված է դիմորդի ուղեցույցը․ այնտեղ մանրամասնորեն նկարագրվում են համալսարանի գործունեությունը, դիմորդի ընտրած մասնագիտության ընձեռած կարիերայի հնարավորությունները»։
Այս համատեքստում մեր զրուցակիցը մատնանշեց, որ հաջորդ ուստարվա առաջնային նպատակներից է տեղեկատվական թերթիկներում ընդգրկել նա ԵՊՀ շրջանավարտների հաջողության պատմությունները, գործակցային ծրագրերի ընդունելության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի մատուցվող տեղեկությունը առավելագույնս ծառայի իր նպատակին։
Նա ընդգծեց՝ կենտրոնի նպատակն է վերոնշյալ ծրագրերի միջոցով հասնել նրան, որ դիմորդը մասնագիտություն ընտրելիս կողմնորոշված ու ինքնորոշված որոշում կայացնի ընտրի ոչ թե «նորաձ» մասնագիտություն, այլ հիմնվի իր կարողությունների տվյալ մասնագիտության վերաբերյալ ունեցած լայն պատկերացումների վրա։ Մեծապես կարորվում է նա այն, որ դիմորդը հստակ պատկերացում ունենա, թե որտեղ է գալիս ինչ գիտելիք է ստանալու։
Խոսելով ԵՊՀ ընդունելության դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի առաքելության մասին՝ Անի Ավետիսյանը շեշտեց․ «Կենտրոնը «մուտքն» է դեպի համալսարան»։