- Գլխավոր
- Նորություններ
- Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը
Օգոստոս 13, 2025 | 12:12
Գիտություն
Կրթություն
ւսանողական
Հետաքրքիր գիտափորձեր, նոր գիտելիքներ համագործակցություն․ ավարտվեց «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը
ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ «Ֆիզիկան ու մենք» խորագրով ամառային ամենամյա ճամբարը, որը կազմակերպվել էր Օպտիկայի ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («OPTICA»)՝ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՖՀԻ) կից ուսանողական մասնաճյուղերի նախաձեռնությամբ:
&Բ;ճամբարը, որն այս տարի նվիրված էր , ս.թ. օգոստոսի 5-9 միավորել էր ավագ դպրոցների՝ ֆիզիկայով հետաքրքրված 11-րդ 12-րդ դասարանների աշակերտների, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի՝ 2025-2026 ուստարվա բակալավրիատի 1-3-րդ կուրսերի այն ուսանողներին, որոնք նախընտրել են «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա», «Մաթեմատիկա», «Մեխանիկա», «Էլեկտրատեխնիկա» «Ծրագրավորում» մասնագիտությունները։ Յոթ տասնյակից ավելի դիմորդներից ընտրվել էին 26-ը՝ 17 ուսանող 9 դպրոցական։ Մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 60 էր:
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին կից ուսանողական մասնաճյուղի՝ նախագահ Էդվարդ Գրիգորյանը նշեց, որ ճամբարն այս տարի կազմակերպվել էր նոր ձաչափով։
«Ի տարբերություն նախորդ տարիների (երբ խմբերն աշխատում էին մեկ մեծ նախագծի շուրջ)՝ այս անգամ մասնակիցները հաջողությամբ իրականացրել են երկու նախագիծ: Հինգ օրերի ընթացքում չորս խմբերից յուրաքանչյուրը մարզիչների գլխավորությամբ կատարել է օպտիկայի էլեկտրոնիկայի՝ նախապես սահմանված ոչ ժամանակատար մի շարք փորձեր տեղում վերլուծել ֆիզիկական տարբեր երույթներ։ Դրանք հնարավորություն են տվել մասնակիցներին ծանոթանալու մի շարք հետաքրքիր երույթների՝ ինտերֆերենցին, սոնոլյումինեսցենցին, լույսի տարբեր աղբյուրների ուսումնասիրությանը սպեկտրոսկոպիայի հիմնական սկզբունքներին»,- ասաց նա։
Երիտասարդ մարզիչները, որոնցից շատերը նախորդ տարիների ճամբարականներից էին, իրենց գիտելիքներն ու հմտությունները հաջողությամբ փոխանցել են աշակերտներին ու ուսանողներին: Աշխատելով տեսական գործնական տարբեր խնդիրների շուրջ՝ մասնակիցները լսել են ընդհանուր դասախոսություններ, ստացել անհրաժեշտ բոլոր սարքավորումները տեղեկությունների աղբյուրները՝ լուծելով նախապես ձակերպված մի քանի հիմնական խնդիրներ։
Իրականացված առաջին նախագիծը վերաբերում էր ինտերֆերոմետրի նախագծմանը կառուցմանը: Ինտերֆերոմետրի պատրաստման ժամանակ մասնակիցներն օգտվել են իրենց տրամադրված օպտիկական բաղադրիչներից ու սարքավորումներից՝ ինտերֆերենցիոն պատկեր ստանալու համար: Կիրառելով ծրագրավորման հմտություններ՝ նրանք իրենց փորձի արդյունքները ներկայացրել են գրաֆիկի օգնությամբ:
ԵՊՀ շրջանավարտ, միջազգային կազմակերպության դեսպան, Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող, ճամբարի կազմակերպիչներից Տաթիկ Չալյանը նշեց. «Ճամբարի նպատակն էր այս օրերի ընթացքում մեկտեղել ավագ դպրոցների աշակերտներին բուհի ուսանողներին՝ էլեկտրոնիկայի օպտիկայի բնագավառների մասին ինժեներական հիմնարար գիտելիքներով հարուստ փորձ փոխանցելու: Մասնակիցներն այս տարի կատարել են ինտերֆերոմետրի աշխատանքի սկզբունքի ուսումնասիրություն (ինտերֆերենցիոն պատկերի ստացում հետազոտում), սոնոլյումինեսցենցի գեներացում լույսի աղբյուրների սպեկտրալ ուսումնասիրություն, որոնց շնորհիվ ծանոթացել են օպտիկայի էլեկտրոնիկայի հիմունքներին, հիմնական բաղադրատարրերին»:
Ամառային ճամբարի մարզիչ, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ ուսանողական մասնաճյուղի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, խոսելով ճամբարի նպատակներից, կարորեց ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը: Կատարվող փորձերը, որոնց հիմքում ընկած էին առօրյա կյանքի ամենատարբեր երույթներ, ավագ դպրոցի աշակերտների բակալավրիատի ուսանողների շրջանում կիրառական օպտիկայի էլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունների նոր ալիք ստեղծեցին:
Ճամբարական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի աշակերտ Անահիտ Խաչիկյանն ընդգծեց. «Հասկացել եմ, որ ինձ շատ է դուր գալիս ֆիզիկան, հատկապես ֆիզիկական երույթների ուսումնասիրությունը, քանի որ ֆիզիկան միայն խնդիրների լուծում չէ: Մեզ շրջապատող աշխարհը մենք կարող ենք հասկանալ հենց ֆիզիկայի միջոցով»:
Երկրորդ նախագծի՝ ակուստիկ ալիքների միջոցով լույսի աղբյուր ստեղծելու փորձի շրջանակում մասնակիցներն աշխատել են էլեկտրոնիկայի տարբեր բաղադրամասերով՝ արդյունքում գեներացնելով ակուստիկ ալիքներ վերջիններիս օգնությամբ ստանալով լույս առկայծող օդի պղպջակ։
Ամառային ճամբարի մասնակից Մարի Սիմոնյանը, ներկայացնելով իր թիմի աշխատանքը, նշեց. «Օպտիկական մանրաթելը, ներքին անդրադարձում կատարելով, ուղարկած ազդանշանը ցույց է տալիս մյուս ծայրին: Այս սկզբունքով է աշխատում համացանցը»:
Գիտելիքների գործնական կիրառության միջոցով կատարելով հետազոտական աշխատանքներ սարքերի ստեղծում՝ վերջին օրը ճամբարականները ներկայացրել են իրենց աշխատանքի ամփոփ արդյունքները: Զեկուցումներով են հանդես եկել տեխնոլոգիական գծով տնօրեն Արթուր Գալստյանը ԵՊՀ-ին կից ուսանողական կազմակերպության անդամները։
«Ֆիզիկան ու մենք» ճամբարի հովանավորներն էին Երանի պետական համալսարանը, Օպտիկայի ֆոտոնիկայի միջազգային կազմակերպությունները՝ , «Advanced Technologies Group» ընկերությունները, Բրյուսելի ազատ համալսարանը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը։ Մասնակիցների համար ճամբարն այս տարի ս ամբողջությամբ անվճար էր։
Փակման պաշտոնական արարողության ժամանակ բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր, իսկ խմբերի մարզիչները՝ շնորհակալագրեր։
Օպտիկայի ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության («پ») ուսանողական միացյալ մասնաճյուղերի՝ «YSO Student Chapter»-ի «IPR Armenia Optica Student Chapter»-ի նախաձեռնությամբ կազմակերպվող արդեն ավանդական դարձած ճամբարը ապագա մասնագետներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու գիտակրթական նոր կապեր հաստատելու ֆիզիկայի բնագավառի արդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ամառային ճամբարի շրջանակում ոլորտի մասնագետները մասնակիցներին ներկայացնում են ֆիզիկային, տվյալագիտությանը, ֆոտոնիկային արհեստական բանականությանն առնչվող մի շարք հետաքրքիր զեկուցումներ: Մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները՝ պատանիների ու երիտասարդների համար ստեղծվում է մասնագիտական բնագավառի արդի իրավիճակին առնչվելու հերթական հնարավորություն:
Նմանօրինակ ճամբարները՝ որպես գիտության կրթության զարգացման բաղադրիչ, էական նշանակություն ունեն ուսումնառության գործընթացի նպատակներին վերջնարդյունքներին հասնելու ճանապարհին: