- Գլխավոր
- Նորություններ
- Ի՞նչ անել ԵՊՀ-ից Գերմանիայի Գրայֆսվալդի համալսարան հասնելու համար․ տեղակատվական հանդիպում
Հոկտեմբեր 15, 2025 | 15:57
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ի՞նչ անել ԵՊՀ-ից Գերմանիայի Գրայֆսվալդի համալսարան հասնելու համար․ տեղակատվական հանդիպում
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) ներկայացուցիչ Հասմիկ Հունանյանի հետ՝ ուսանողներին և դասախոսներին ներկայացնելու Գերմանիայում կրթություն ստանալու, գիտական աշխատանք կատարելու և միջազգային փորձ ձեռք բերելու հնարավորությունները։
Հանդիպմանը Հասմիկ Հունանյանը հանգամանալից&Բ;ներկայացրեց Գրայֆսվալդի համալսարանի կառուցվածքը, ուսումնառության պայմաններն ու կրթական ծրագրերը՝ ընդգծելով, որ համալսարանը Գերմանիայի հնագույն և ամենահեղինակավոր կրթական հաստատություններից է, որը համատեղում է դասական կրթական մոտեցումներն ու ժամանակակից գիտական հետազոտությունները։
«Գրայֆսվալդի համալսարանում ուսանողները կարող են ընտրել տարբեր կրթական ուղղություններ՝ սկսած բնագիտությունից և բժշկությունից մինչև հումանիտար և հասարակագիտական առարկաներ։ Բացի ուսման որակից՝&Բ;մեծ ուշադրություն է դարձվում միջազգային ակադեմիական&Բ;միջավայրի ձևավորմանը, որտեղ ուսանողները միջմշակութային հաղորդակցության շնորհիվ սովորում են համագործակցել, փորձի փոխանակում կատարել և զարգացնել լեզվական հմտությունները»,- նշեց Հ. Հունանյանը։
Բանախոսը&Բ;նաև անդրադարձավ ԵՊՀ-ի և Գրայֆսվալդի համալսարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, որը մեկնարկել էր տարիներ առաջ։ Այդ համագործակցության հիմնական նպատակը ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման, համատեղ գիտական նախագծերի իրականացման և կրթական փորձի խթանումն է։ «Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում ԵՊՀ&Բ;ուսանողները հնարավորություն են ստանում որոշ ժամանակահատված սովորելու&Բ;Գրայֆսվալդի համալսարանում։
Հասմիկ Հունանյանի խոսքով՝ ուսանողները կարող են դիմել ծրագրին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջոցով։
«Տեղերն ամեն տարի սահմանափակ են. սովորաբար 2-4 ուսանող կարող է մեկնել փոխանակման ծրագրով։ Այս տարի ևս ունենք երկու տեղ․&Բ;քանակը կախված է ֆինանսավորման ծավալից։ Կարևոր է, որ դիմողները ունենան ակադեմիական&Բ;բարձր&Բ;առաջադիմություն և օտար լեզվի իմացություն»,- ընդգծեց նա։
Հանդիպման վերջում Հ․ Հունանյանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ անդրադառնալով դիմումների գործընթացին, անհրաժեշտ փաստաթղթերին և ծրագրի ընթացքում ուսանողներին տրամադրվող աջակցությանը։ Նա նաև ընդգծեց, որ նմանատիպ ծրագրերը ոչ միայն հնարավորություն են տալիս ստանալու&Բ;եվրոպական կրթություն, այլև նպաստում են միջազգային փորձ ձեռք բերելուն և մասնագիտական հորիզոններն ընդլայնելուն։


