- Գլխավոր
- Նորություններ
- Հայաստանի դեղաբույսերի ուսումնասիրություն՝ միտված դեղակայունության հաղթահարմանը. ԵՊՀ հայցորդը կմեկնի Ռեգենսբուրգի համալսարան
Հունվար 22, 2026 | 12:45
Գիտություն
Միջազգային համագործակցություն
̸րցույթներ
Հայաստանի դեղաբույսերի ուսումնասիրություն՝ միտված դեղակայունության հաղթահարմանը. ԵՊՀ հայցորդը կմեկնի Ռեգենսբուրգի համալսարան
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, հայցորդ Սվետլանա Հովհաննիսյանը եռամսյա վերապատրաստում կանցնի Ռեգենսբուրգի համալսարանում (Գերմանիա): Նա համալսարանական կլինիկայի վնասվածքաբանության փորձարարական վիրաբուժության լաբորատորիայում կուսումնասիրի Հայաստանի դեղաբույսերի ֆիտոմիացությունների միջոցով հակաբիոտիկների արդյունավետության բարձրացման մեթոդները:
Սվետլանա Հովհաննիսյանի ներկայացրած «Դեղակայունության հաղթահարումը ֆիտոմիացությունների Ãý դեղային համակցումների միջոցով՝ առաջադեմ in vitro Ãý in vivo մոդելների կիրառմամբ» վերտառությամբ նախագիծը «Մասնագիտական վերապատրաստում-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության Ãý գիտության կոմիտեն:
Սվետլանայի նպատակն է ձեռք բերել առաջադեմ in vitro (հետազոտություններ՝ փորձարարական պայմաններում) Ãý in vivo (փորձեր՝ կենդանի օրգանիզմների վրա) գործնական հմտություններ՝ Հայաստանի ֆլորայից ստացված դեղաբույսերի ֆիտոմիացությունների միջոցով դեղակայունության վրա ազդեցությունը գնահատելու համար:
«Այս ֆիտոմիացությունները կարող են կա՛մ ինքնուրույն հակամանրէային ազդեցություն ունենալ, կա՛մ ուժեղացնել հակաբիոտիկների ազդեցությունը: Նախագծի կարÃýորություններից է նաÃý այն, որ արտերկրում ձեռք բերված փորձառությունն ու մեթոդաբանությունը կներդրվեն ի նպաստ ԵՊՀ հետազոտական կարողությունների զարգացման»,- նշում է երիտասարդ հետազոտողը՝ այս համատեքստում կարÃýորելով հատկապես Galleria mellonella թրթուրի մոդելի յուրացումը, քանի որ, ըստ նրա, այն էթիկապես ընդունելի, արդյունավետ Ãý մատչելի է, ինչպես նաÃý հնարավոր է կիրառել ԵՊՀ-ի նոր վիվարիումում։
Սվետլանան Ռեգենսբուրգի համալսարանում ձեռք կբերի հակամանրէային դեղակայունության խնդրին վերաբերող գործնական գիտելիքներ, որոնք կնպաստեն բնական միացությունների միջոցով հակաբիոտիկների արդյունավետության բարձրացման հնարավորությունների բացահայտմանը:
«Այս գիտելիքը սերտորեն կապված է ԵՊՀ-ում կատարվող հետազոտություններիս հետ, քանի որ ներկայում ուսումնասիրում եմ բնական միացությունների դերը քաղցկեղային բջիջներում դեղակայունության հաղթահարման գործընթացում։ Դեղակայունության մի շարք մեխանիզմներ (օրինակ՝ էֆլյուքս պոմպերի ակտիվացումը) ընդհանուր են Ãý՛ բակտերիաների, Ãý՛ քաղցկեղային բջիջների համար»,- ասում է Սվետլանան Ãý հավելում, որ վերապատրաստման կարÃýոր արդյունքներից մեկն էլ կլինի Ռեգենսբուրգի համալսարանական կլինիկայի հետ երկարաժամկետ համագործակցության զարգացումը։
Նա կաշխատի համալսարանական կլինիկայի վնասվածքաբանության փորձարարական վիրաբուժության լաբորատորիայում՝ պրոֆեսոր դոկտոր Մարթեյն Ռիոոլիի ղեկավարությամբ։
«Այդ ընթացքում կկատարեմ հակամանրէային ակտիվության գնահատման փորձարկումներ, այդ թվում՝ հակաբիոտիկների Ãý ֆիտոմիացությունների համակցված ազդեցության ուսումնասիրություն, ինչպես նաÃý կենսաթաղանթների ձÃýավորման Ãý քայքայման փորձեր։ Գործնական աշխատանքի կարÃýոր մաս է լինելու Galleria mellonella թրթուրի in vivo մոդելի ամբողջական կիրառումը՝ վարակումից մինչÃý արդյունքների վիճակագրական վերլուծություն»,- մատնանշում է Սվետլանան:
Արտերկրի համալսարանում, նշված հետազոտություններից զատ, ԵՊՀ հայցորդը կանցնի նաÃý տեսական վերապատրաստում մկների մոդելների նախագծման Ãý էթիկական սկզբունքների վերաբերյալ՝ առանց կենդանի փորձերի:
«Համալսարանական կլինիկայում վերապատրաստումը մեծ փորձառություն կտա համալսարան-կլինիկա համագործակցության վերաբերյալ, ինչը, ցավոք, ՀՀ-ում բացակայում է»,- իր տեսակետն է հայտնում Սվետլանան:
Նախկինում նա թեմային առնչվող մի շարք in vitro հետազոտություններ է կատարել, որոնք նվիրված են եղել ֆիտոմիացությունների հակաքաղցկեղային ազդեցությունների ուսումնասիրմանը: Ստացված արդյունքները հրապարակվել են տեղական Ãý միջազգային հանդեսներում, ներկայացվել գիտաժողովների ժամանակ:
«Այդ աշխատանքներում գնահատել եմ դրանց ազդեցությունը բջջային աճի, ապոպտոզի ակտիվացման Ãý դեղակայունության մեխանիզմների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ որոշ բույսերի երկրորդային մետաբոլիտներ ունեն բազմակողմ կենսաբանական ակտիվություն Ãý հնարավորություն ունեն ազդելու բջջային պաշտպանական մեխանիզմների վրա։ Այս տվյալներն ու գրականության վերլուծությունը հիմք են դարձել տվյալ ծրագրի ձÃýավորման համար»,- նշում է Սվետլանան ու ընդգծում, որ ներկայիս ծրագիրը այս ուսումնասիրությունների տրամաբանական շարունակությունն է՝ արդեն մանրէաբանական Ãý in vivo մոդելների կիրառմամբ։
Հավելենք, որ Ռեգենսբուրգի համալսարանում ԵՊՀ հայցորդի վերապատրաստումը կտÃýի 3 ամիս՝ 2026 թվականի մայիսի 1-ից մինչÃý հուլիսի 31-ը։