- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ երիտասարդ հետազոտողը ուսումնասիրում է հողային մանրէների դիմադրողականությունը կլիմայական սթրեսների պայմաններում
Փետրվար 02, 2026 | 11:30
Գիտություն
Հետազոտություն
̸րցույթներ
ԵՊՀ երիտասարդ հետազոտողը ուսումնասիրում է հողային մանրէների դիմադրողականությունը կլիմայական սթրեսների պայմաններում
Կլիմայական տաքացման հետանքով հողի չորացումը լուրջ խնդիրներ է առաջացնում հողային մանրէների կենսագործունեության համար։ Այդ փոփոխությունների նկատմամբ մանրէների հարմարվողական մեխանիզմները բացահայտելու նպատակով ԵՊՀ գիտաշխատող Ռիմա Ավետիսյանը կատարում է հետազոտություններ՝ ուսումնասիրելով արտաքին միջավայրի սթրեսային տարբեր գործոնների ազդեցությունը մանրէների վրա։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի օրգանական թափոնների կենսաքիմիական փոխակերպման մանրէաբանական արտադրության խմբի կրտսեր գիտաշխատող Ռիմա Ավետիսյանի «Cupriavidus ցեղի մանրէների հակազդման մեխանիզմները միջավայրի աբիոտիկ սթրեսների պայմաններում. հիդրոգենազների կենսաէներգետիկ հիմնական ֆերմենտների դերակատարումը» հետազոտական թեման արժանացել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության գիտության կոմիտեի «Ասպիրանտների երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի շրջանակում։
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվում են թթվածնի սահմանափակումը, օսմոսային սթրեսը, թթվային հիմնային pH-ը, ինչպես նա միլիմետրային ռենտգենյան ճառագայթահարումները՝ նպատակ ունենալով բացահայտելու մանրէների հակազդման կենսաքիմիական կենսաէներգետիկ մեխանիզմները։
ԵՊՀ ասպիրանտը նշում է, որ թեման ընտրել է՝ հետաքրքրված լինելով, թե հողային մանրէները սթրեսային պայմաններում ինչպես են արձագանքում օսմոսային աբիոտիկ այլ սթրեսների։
«Իմ աշխատանքի նպատակն է մանրէների համար ստեղծել սթրեսային տարբեր պայմաններ ուսումնասիրել, թե հակազդման ինչ մեխանիզմներ են նրանք ակտիվացնում այդ իրավիճակներում: Մանրէների հետ աշխատելը ինձ համար նորություն չէ, դա ինձ վստահություն է տալիս նոր թեմաներ ուսումնասիրելիս»,- ընդգծում է ԵՊՀ հետազոտողը։
Հետազոտության օբյեկտ են ընտրվել Cupriavidus necator H16 &Բ;Cupriavidus metallidurans CH34 մանրէները, որոնք ֆակուլտատիվ քեմոլիթոավտոտրոֆ հողային մանրէներ են համարվում են խորապես ուսումնասիրված մոդելային օրգանիզմներ։
«Այս մանրէներն անվնաս են, բազմիցս ուսումնասիրված ունեն թթվածնակայուն հիդրոգենազ ֆերմենտներ, ինչը դրանք դարձնում է մոդելային հարմար օբյեկտներ»,- հավելում է Ռիմա Ավետիսյանը։
Ստացած արդյունքները հնարավորություն կտան բացահայտելու սթրեսի հակազդման նոր մեխանիզմներ, ինչպես նա հասկանալու C. necator H16 C. metallidurans CH34 մանրէների շնչառական շղթայի աշխատանքի առանձնահատկությունները տարբեր սթրեսների պայմաններում։
«Այս թեման լրիվ նոր է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում։ Այն ունի ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական նշանակություն: Հետազոտությունը նոր է սկսվել, արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն գիտափորձերն արդեն ընթացքի մեջ են»,- մատնանշում է նա։
Թեման ընտրվել է հետազոտողի գիտական ղեկավարի համատեղ որոշմամբ։ Գիտական աշխատանքի ղեկավարն է ԵՊՀ կենսաքիմիայի մանրէաբանության ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանը։
«Բակալավրիատում ուսանելու տարիներից աշխատում եմ գիտական ղեկավարիս՝ Աննա Փոլադյանի հետ, կարելի է ասել, որ արդեն մեծ փորձ ունեմ մանրէների հետ աշխատանքի ոլորտում»,- ասում է Ռիմա Ավետիսյանը։