- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեդիա-Lab» երկշաբաթյա կրթական նախագիծը
Մարտ 02, 2026 | 18:45
Կրթություն
̸շակույթ
Çëւսանողական
ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեդիա-Lab» երկշաբաթյա կրթական նախագիծը
ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի Ãý հասարակայնության հետ կապերի ու լրատվության հարցերով հանձնաժողովների նախաձեռնությամբ մեկնարկեց «Մեդիա-Lab» նախագիծը, որի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել մեդիայի գործնական կողմին, օգնել վստահ խոսելու տեսախցիկի առաջ, ձÃýավորելու անհատական ոճ Ãý գտնելու սեփական տեղը մեդիադաշտում։
Երկշաբաթյա ինտենսիվ նախագիծը ներառում է երկու հիմնական ուղղություն՝ հաղորդավարություն Ãý մեդիա գործիքների կիրառություն։&²Բú²õ±è;
ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Էրիկ Բաղդասարյանի խոսքով՝ այսօրինակ նախագիծ սկսելու գաղափարը ծնվել է համատեղ նախաձեռնությամբ Ãý կարճ ժամանակում մեծ արձագանք ստացել։&²Բú²õ±è;
«Մեդիայով հետաքրքրվող ուսանողների համար նախատեսված այս նախագծի երկու բաղադրիչներն իրականացվելու են շաբաթվա տարբեր օրերի։ Հատկանշական է, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ներկայացված հայտադիմումների թիվը 85-ից հասավ 295-ի»,- նշեց նա։
Էրիկ Բաղդասարյանն ընդգծեց նաÃý նախաձեռնության գաղափարական կարÃýորությունը․ որպես ուսանող Ãý կազմակերպիչ՝ նրա համար առաջնային է եղել ստեղծել հարթակ, որտեղ մեդիայի հանդեպ հետաքրքրություն ունեցող ուսանողները՝ անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան հարստացնելու իրենց գիտելիքները։ Ըստ նրա՝ համալսարանում, բացի Ժուռնալիստիկայի ֆակուլտետից, նման ուղղվածությամբ կրթական ձÃýաչափ չկա, Ãý «Մեդիա-Lab»-ը կարելի է համարել ոչ ֆորմալ կրթության հաջող օրինակներից մեկը, որը հնարավորություն է տալիս ոլորտի փորձառու մասնագետների հետ անմիջական փորձի փոխանակման։
ԵՊՀ ՈՒԽ հասարակայնության հետ կապերի Ãý լրատվության հարցերով հանձնաժողովի նախագահ Աստղիկ Ավագյանը մատնանշեց ծրագրի գործնական բաղադրիչը՝ շեշտելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կծանոթանան բրենդինգի վիզուալ հիմունքներին, հաղորդավարության առանձնահատկություններին, ինչպես նաÃý տեսանկարահանման Ãý մոնտաժի հմտություններին։&²Բú²õ±è;
«Սովորելու ենք ստեղծել տարբերանշան, կազմել պրոֆեսիոնալ ինքնակենսագրական, այսինքն՝ մուտք գործել աշխատաշուկա արդեն որպես կայացած մասնագետ։ Միասին կերտելու ենք մեր ճանապարհը մեդիա ոլորտում»,- ասաց նա։
Նախագծի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ոլորտի փորձառու մասնագետների Ãý հայտնի հյուրերի հետ։ Առաջին հանդիպման ընթացքում դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը հանդես եկավ «Հաղորդավարությունը Ա-ից մինչÃý Ֆ» թեմայով դասախոսությամբ։ Ընդգծելով հաղորդավարի մասնագիտության պատասխանատվությունն ու հանրային խոսքի կարÃýորությունը՝ նա խոսեց գիտելիքի փոխանակման նշանակության մասին։ Նազենի Հովհաննիսյանի խոսքով՝ գիտելիքն ինքնին «մեռած» է, եթե այն չի փոխանցվում Ãý չի դառնում երկխոսության հիմք։ Ժամանակակից աշխարհում ամենակարÃýոր գործիքը հենց գիտելիքի փոխանակումն է, որը կամուրջ է ստեղծում երիտասարդ Ãý ավագ սերունդների միջÃý։ Բանախոսի դիտարկմամբ՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս զգալու միմյանց «զարկերակը», միավորելու փորձն ու էներգիան, վերաիմաստավորելու համագործակցությունը։&²Բú²õ±è;
«Առանձին-առանձին գոյությամբ մեծ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Երբ գալիս ենք ընդհանուր հայտարարի՝ խոսքի, գրականության, մշակույթի կամ գիտության որÃýէ ուղղության շուրջ, ձÃýավորվում է ամբողջական միջավայր, ամբողջական հայկական աշխարհ»,- նշեց նա։
Անդրադառնալով սերունդների փոխհարաբերություններին՝ նա ընդգծեց, որ հաճախ ավագ սերնդին մեղադրում են երիտասարդներին չգնահատելու մեջ, սակայն իրականում նախաձեռնող Ãý ակտիվ երիտասարդներն իրենք են ստեղծում համագործակցության հնարավորություններ։&²Բú²õ±è;
«Երիտասարդ սերունդը նրանով է առանձնանում, որ գտնում է նախաձեռնելու ձÃýեր Ãý կազմակերպում է նման գեղեցիկ հանդիպումներ։ Եվ ես՝ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, հաճախ ավելի շատ բան եմ սովորում, քան փոխանցում»,- հավելեց նա։
Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանի ձÃýաչափով քննարկման շրջանակում բանախոսը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։