Դեղերի որակի հսկման մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիայում փորձագետներն իրականացնում են աշխատանքներ տարբեր գիտահետազոտական ուղղություններով՝ դեղերի, կենսաբանորեն ակտիվ հավելումների այլ պատրաստուկների որակի հսկում, իսկության հաստատում, նմուշների իոնային կազմի որոշում, քանակական որակական անալիզ, էլեմենտային կազմի վերլուծություն, վերլուծական մեթոդների վալիդացում այլն:
Փորձագետների հետազոտության նպատակն էր նա ՀՀ կենցաղային ջրերում անիոնային կազմի ուսումնասիրությունն ու համեմատական վերլուծությունը: Իսկ անիոններից առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում ֆտորը: Վերջինս պայմանավորված է նրանով, որ շրջակա միջավայրում ավելցուկային ֆտորի կուտակումը լուրջ վտանգ է բույսերի, կենդանիների մարդկանց առողջության համար: Այն վտանգում է մարդու առողջությունը, ազդում օրգանիզմի աճի զարգացման վրա բացասաբար է անդրադառնում սննդային շղթայի վրա՝ դրանով իսկ ազդելով էկոլոգիական հավասարակշռության վրա։
Վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրություններ կենտրոնացել են ֆտորիդային թունավորության հետ կապված մոլեկուլային մեխանիզմների վրա: Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆտորը կարող է առաջացնել օքսիդատիվ սթրես, ազդել ներբջջային ռեդոքս հոմեոստազի վրա հանգեցնել միտոքոնդրիումի վնասման, էնդոպլազմային ցանցի սթրեսի այլն: Ֆտորոզը հանրային առողջության հիմնական խնդիրներից է: Այն էնդեմիկ է աշխարհի մոտ 24 երկրներում, որոնք խմելու ջրում գրանցել են ֆտորի բարձր մակարդակ:
Հետազոտությունները փորձագետներն իրականացրել են 22YR-1E011 հետազոտական ծրագրի շրջանակում: Նախագծի նպատակն է եղել մշակել ֆտորի նույնականացման իոնային քրոմատոգրաֆիայի բարձր ընտրողականությամբ մեթոդ, համաձայն միջազգային ուղեցույցների՝ իրականացնել մեթոդի կիրառելիության փորձաքննություն, իրականացնել Հայաստանի տարբեր մարզերի ջրային ռեսուրսներում ֆտորի նույնականացում ստացված արդյունքների հիման վրա կատարել քարտեզագրում:
Հետազոտությունները հաջողությամբ իրականացվել են. նույնականացվել են Հայաստանի տարբեր մարզերում ջրային ռեսուրսներում անօրգանական անիոնները` ֆտորիդ, քլորիդ, բրոմիդ, նիտրիդ, նիտրատ, սուլֆատ, ֆոսֆատ։ Մեթոդի ամբողջական վավերացումն իրականացվել է ISO 17025 հավատարմագրման թեստերի ICH ներդաշնակեցված եռակողմ ուղեցույցների պահանջներին համապատասխան (ICH 2005, ISO 17025 1999):
Փորձագետները հետազոտության արդյունքները ներկայացրել են «» վերտառությամբ հոդվածով, որը հաջողությամբ տպագրել են Q2 վարկանիշ ունեցող «» ամսագրում:
Հիշեցնենք, որ 2024 թվականին «Դեղապատրաստուկների որակի հսկման մոնիթորինգի» գիտաուսուﬓական կենտրոնի վերլուծական փորձարկման լաբորատորիան է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտով։