ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հունաստանի արտակարգ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը՝ քննարկելու կրթական ու հետազոտական ոլորտների զարգացմանը միտված ծրագրեր, ինչպես նա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Դեսպանը մասնակցեց նա «Երկու հայրենիքի միջ» խորագրով ֆոտոցուցահանդեսին, որը միտված է խթանելու հայ-հունական հարաբերությունների զարգացումը։
ԵՊՀ ռեկտորը ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին ներկայացրեց ԵՊՀ-ում կրթական ու հետազոտական ոլորտների զարգացմանը, ինչպես նա միջազգայնացմանն ուղղված ծրագրերը՝ փաստելով, որ ԵՊՀ-ն համագործակցում է Հունաստանի բուհերի հետ պատրաստ է է՛լ ավելի ընդլայնելու համագործակցությունը հունական կրթագիտական կառույցների հետ։
Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ում հաջողությամբ գործում է Հունագիտության գիտաուսումնական կենտրոնը, որտեղ իրականացվում են նոր հունարենի դասավանդում գիտահետազոտական աշխատանք՝ նպաստելով հայ–հունական մշակութային կապերի ամրապնդմանը։ Ռեկտորը հավելեց նա, որ ԵՊՀ-ն Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի հետ համագործակցում է «ՅԱՍՈՆ» ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ուսանողներին մասնակցելու հունարենին հունական մշակույթին նվիրված մեկամսյա, ինչպես նա ութամսյա դասընթացներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ ստեղծելու գաղափարներ ու ուղիներ։
Դեսպանը հանդիպում ունեցավ նա&Բ;ԵՊՀ&Բ;միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի &Բ;ուսանողների հետ՝ հանդես գալով դասախոսությամբ։ Նա անդրադարձավ Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմությանը, հայ-հունական բարիդրացիական հարաբերություններին, ընդգծեց մշակութային, կրթական &Բ;այլ ոլորտներում գործակցային կապերը։ Դեսպանը խոսեց Հունաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումից, ինչպես նա&Բ;ծավալվեց քննարկում աշխարհաքաղաքական վերջին զարգացումների շուրջ։
Դասախոսության ավարտին Խրիստոս Սոֆիանոպուլոսը մասնակցեց «Երկու հայրենիքի միջ» խորագրով ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են Հունաստանի հայերի պատմությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ հունագիտության կենտրոնի &Բ;Հայաստանում Հունաստանի դեսպանության համագործակցությամբ։ Ցուցահանդեսին ներկա էր նա&Բ;Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչ նոյեմբերի 24-ը։















