2021 թ. հունիսի 28-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը որոշեց ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդին ֆակուլտետում Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի ստեղծման մասին որոշումը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2021 թ. նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ ԵՊՀ միջազգային հարաբերություների ֆակուլտետում ստեղծվել է Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն կառուցվածքային ստորաբաժանումը:
Կենտրոնը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համակարգում գործող գիտահետազոտական Ãý փորձագիտական ստորաբաժանում է, որի գործունեությունը միտված է ռուսաստանյան հետազոտությունների ոլորտում գիտավերլուծական գործունեություն ծավալելուն:
Կենտրոնը նպատակ ունի վերհանելու Ãý վերլուծելու Հայաստանի Հանրապետության Ãý Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների հիմնախնդիրները, ինչպես նաÃý կատարելու գիտական հետազոտություններ, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը:
Կենտրոնն աջակցում է ռուսաստանյան հետազոտությունների ոլորտում կրթական Ãý գիտահետազոտական ծրագրերի մշակմանը Ãý այդ ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրմանը: Կենտրոնը կազմակերպում է ներբուհական, միջբուհական, հանրապետական ու միջազգային գիտաժողովներ, փորձագիտական սեմինարներ Ãý կլոր սեղան-քննարկումներ առաջատար գիտնականների Ãý փորձագետների մասնակցությամբ:
Կենտրոնը կազմակերպում է ռուսաստանյան եվրասիական ինտեգրացիոն տարածքի մասնագիտական, գիտական Ãý փորձագիտական շրջանակների առաջատար ներկայացուցիչների հրապարակային դասախոսություններ Ãý վարպետության դասընթացներ ԵՊՀ դասախոսների Ãý ուսանողների համար:
Կենտրոնը կազմակերպում է ֆակուլտետի երիտասարդ դասախոսների, ասպիրանտների Ãý ուսանողների պրակտիկան ռուսաստանյան գործընկեր բուհերում։ Համապատասխանաբար ռուսաստանյան գործընկեր բուհերի դասախոսները, ասպիրանտները Ãý ուսանողները պրակտիկա են անցնում ԵՊՀ-ում:
Կենտրոնն աջակցում է ԵՊՀ դասախոսներին Ãý ասպիրանտներին ռուսաստանյան գիտական Ãý կրթական առաջատար հաստատություններում կազմակերպվող գիտաժողովներին մասնակցելու հարցում:
ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը կազմակերպում է նաÃý համահամալսարանական Ãý համազգային մրցույթներ.
ա) երիտասարդ գիտնականների միջÃý՝ լավագույն գիտահետազոտական աշխատանքի համար,
բ) ուսանողների միջÃý՝ լավագույն ուսանողական գիտական աշխատանքի համար:
Կենտրոնը համակողմանիորեն աջակցում է ԵՊՀ դասախոսներին Ãý գիտաշխատողներին ռուսաստանյան գիտական պարբերականներում Ãý հանդեսներում տպագրվելու հարցում:
Կենտրոնի հետազոտողները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածների (երկլեզու) ժողովածուներ՝ նվիրված միջազգային հարաբերությունների Ãý արդի արտաքին քաղաքականության առանցքային հիմնախնդիրներին՝ խթանելով հայկական քաղաքագիտական մտքի զարգացումը: