- Գլխավոր
- Գիտական կենտրոններ Ãý լաբորատորիաներ
- Հիմնարար Ãý ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիա
Հիմնարար Ãý ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիա
Հիմնարար Ãý ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան ստեղծվել է 2021 թվականին նախկինում գործող կենսաքիմիայի լաբորատորիայի վերաձÃýափոխման արդյունքում:
Լաբորատորիայի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է՝
- քաղցկեղի հետազոտություն,
- շաքարային դիաբետի առաջացման, բուժման մեխանիզմ,
- հիպօքսիա,
- օքսիդատիվ սթրես,
- կենդանական մոդելներ,
- ֆերմենտաբանություն,
- ճառագայթային կենսաքիմիա,
- բժշկական Ãý կլինիկական կենսաքիմիա,
- նանոմասնիկների (կանաչ սինթեզ) կենսաբանական ազդեցություն,
- բուսական լուծամզվածքների ազդեցության մեխանիզմ:
Լաբորատորիայում գործող հիմնական գիտական ուղղությունները
- Ավանդական բժշկության մեջ օգտագործվող ՀՀ մի քանի խոստումնալից դեղաբույսերի հակաքաղցկեղային ազդեցության գնահատումը կրծքագեղձի քաղցկեղի (in vitro Ãý in vivo մոդելներում) բուժման Ãý կանխարգելման գործընթացում: Պարզաբանվում է բուսական լուծամզվածքների ազդեցությունը բջջային ազդանշանային համակարգերի ակտիվության վրա, ինչպիսիք են HER2 / PI3K / Akt / mTOR Ãý JAK2 / STAT3, Ãý ուսումնասիրվում են նաÃý բջջային ցիկլի կարգավորիչները՝ ներառյալ p53, p21, CDK4/6:
- Կատարվում է տարբեր բույսերի լուծամզվածքների առանձին Ãý հայտնի քիմիաթերապÃýտիկ նյութերի հետ (Doxorubicin, 5-Fluorouracil (5-FU), nor-NOHA (NG-Hydroxy-nor-L-arginine), L- NAME (L-NG-Nitro arginine methyl ester)) համակցությունների հակաքաղցկեղային ազդեցության պարզաբանում նորմալ Ãý քաղցկեղային բջջային կուլտուրայում in vitro մոդելում Ãý in vivo՝ օգտագործելով առնետի կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելը:
- Ուսումնասիրվում է Լ-արգինինի նյութափոխանակության դերը հակաշաքարախտային թերապիայում՝ արգինազ Ãý ազոտի մոնօքսիդի սինթազ ֆերմենտների ակտիվության կարգավորմամբ՝ ստրեպտոզոտոցինի (STZ) ազդեցությամբ՝ հիպերգլիկեմիկ առնետների մոտ։
- Հետազոտվում է տարբեր տեսակի ճառագայթների ազդեցությունը միաբջիջ էուկարիոտ օրգանիզմների, խմորասնկերի C. guilliermondii NP-4 նյութափոխանակության որոշ գործընթացների, մորֆոլոգիայի, աճի Ãý բազմապատկման վրա: Գնահատվում է մեղվի մայրակաթի առկայությամբ ստացված արծաթի նանոմասնիկների հակասնկային Ãý հակաքաղցկեղային ազդեցությունը։
- Հետազոտվում են հակաօքսիդանտային համակարգերի ֆերմենտների Ãý սպիտակուցների կոմֆորմացիոն փոփոխությունները Ãý հատկությունները:
- Գնահատվում է արծաթի Ãý ցինկի նանոմասնիկների հակաբակտերիալ Ãý հակաքաղցկեղային ազդեցությունը հիդրոպոնիկ բույսերի Ãý ջրիմուռների լուծամզվածքների միջոցով։
Համագործակցություններ
Լաբորատորիան համագործակցում է հետÃýյալ հաստատությունների հետ.
- Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի (Գդանսկ, Լեհաստան) սննդի քիմիայի, տեխնոլոգիայի Ãý կենսատեխնոլոգիայի ամբիոն,
- ԱՄՆ Օրեգոնի առողջապահության Ãý գիտության համալսարանի Նայթի սիրտ-անոթային ինստիտուտի պրոֆեսոր Ալինա Մալոյանի լաբորատորիա,
- ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի Ãý հյուսվածքայի ճարտարագիտության լաբորատորիա,
- ՀՀ ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ դեղագործական Ãý օրգանական քիմիայի ինստիտուտ,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:
Աշխատակիցներ
- Նիկոլայ Վլադիմիրի Ավթանդիլյան
- Հայարփի ԳÃýորգի Ջավրուշյան
- Միքայել Մարտիկի Գինովյան
- Անուշ Արամայիսի Աղաջանյան
- Էռնեստինա Խիկարի Բարսեղյան
- Հասմիկ Մաէնլեստի Կարապետյան
- Նարինե Կոլյայի Հայրապետյան
- Գայանե Հենրիկի Սեմերջյան
- Գայանե Հովհաննեսի Պետրոսյան
- Սվետլանա Մարատի Հովհաննիսյան
- Էդիտա Էդուարդի Նադիրյան
- Մերի Վարուժանի Քոչարյան
- ՏաթÃýիկ Արմենի Մանուցյան
- Լիդիա Ռադիկի Բենյամինովա
- Սյուզան Աշոտի Մարության
Թոփ 5 հրապարակումներ (Scopus, Web of Science 2018-2023)
Կոնտակտներ
Լաբորատորիայի վարիչ՝
կ․գâ¶Ĥթ.&²Բú²õ±è;Նիկոլայ Ավթանդիլյան
Հեռ․՝ 45-25 (ներքին)
Էլհասցե՝ nv.avtandilyan@ysu.am