ԵՊՀ պատմության ֆակուլտետի գրադարանում Ազգագրական և մարդաբանական հետազոտությունների լաբորատորիայի և «Մշակույթը հանուն կայուն զարգացման» () կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց քննարկում:
Քննարկում-հանդիպումը վերաբերում էր զարգացման ծրագրերում ազգագրական հետազոտությունների իրականացմանը և դրանց արդյունքների կիրառմանը: Քննարկման ընթացքում ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը, ազգագրագետներ Ռուզաննա Ծատուրյանը և Մխիթար Գաբրիելյանը ներկայացրին իրենց փորձառությունը՝ անդրադառնալով իրենց աշխատանքի մանրամասներին:
Բանախոսները ներկայացրին ազգագրագետի իրական դերը և կարևորությունը նմանատիպ ծրագրերի շրջանակում։
Քննարկման նպատակն էր ցույց տալ գիտակարգի կիրառելիությունը ակադեմիական շրջանակներից դուրս։