Ս․թ․ ապրիլի 10-ից մայիսի 2-ը անցկացվել է «Çëւնիվերսիադա-2025» միջբուհական մարզամշակութային Ãý ինտելեկտուալ մրցույթը, որը կազմակերպվել էր Հայ-ռուսական համալսարանի Ãý ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ։
Մրցույթի մասնակից 16 բուհերից ԵրÃýանի պետական համալսարանը գրեթե բոլոր մրցաձÃýերում հաջողություն է գրանցել՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։
Մասնավորապես, ԵՊՀ-ն առաջին տեղ է զբաղեցրել երգի, վոլեյբոլի Ãý ÇëՒՀԱ-ի մրցույթներում։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», տղաների՝ լողի, աղջիկների՝ լողի, շախմատի, տղաների՝ թենիսի Ãý աղջիկների՝ հրաձգության մրցույթներում համալսարանի թիմը գրավել է երկրորդ հորիզոնականը։
Աղջիկների՝ սեղանի թենիսի մրցաշարում ԵՊՀ թիմը գրավել է երրորդ տեղը, իսկ պարի մրցույթում արժանացել է ժյուրիի համակրանքի մրցանակին։
Այս բազմաբնույթ հաջողություններից հետո ԵՊՀ-ն ի վերջո հաղթող է ճանաչվել «Çëւնիվերսիադա-2025» միջբուհական 7-րդ մրցույթում` ցույց տալով իր բարձր մակարդակն ինչպես սպորտային, այնպես էլ մշակութային Ãý ինտելեկտուալ ոլորտներում։