Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոնների ասիստենտների ու դասախոսների թափուր պաշտոնների տեղակալման համար.
Համաձայն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի 2012 թ. հունիսի 28-ի թիվ 5/3 որոշմամբ հաստատված «Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի» ու ԵՊՀ ռեկտորի՝ «Երևանի պետական համալսարանի ասիստենտների և դասախոսների պաշտոնների տեղակալման մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին» թիվ 54/106-Լ հրամանի (19.03.2024 թ.)՝&Բ;վերոնշյալ ամբիոնների ասիստենտների ու դասախոսների պաշտոնների տեղակալման նպատակով մրցութային ընտրությունները (համապատասխան ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների գիտական խորհուրդների նիստերում) տեղի կունենան 2024 թ. մայիսի 22-24-ն ընկած ժամանակահատվածում:
Ըստ «Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի»` ասիստենտի թափուր պաշտոնին կարող են հավակնել գիտական աստիճան ունեցող կամ համապատասխան մասնագիտության գծով ասպիրանտուրան ավարտած անձինք:
Դասախոսի թափուր պաշտոնին կարող են հավակնել համապատասխան մասնագիտության գծով մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:
Ասիստենտի ու դասախոսի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 407 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում՝&Բ; ուղղված ԵՊՀ ռեկտորին,
կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
ինքնակենսագրություն,
բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն,
գիտական աստիճանն ու գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները (առկայության&Բ;դեպքում),
գիտական, ուսումնամեթոդական աշխատանքների ու գյուտերի ցուցակ՝ ընդգրկելով միայն վերջին 5 տարվա հրատարակությունները,
որակավորման բարձրացում անցնելու մասին վկայական (առկայության դեպքում),
վերջին հինգ տարվա ընթացքում ուսանողական հարցման արդյունքների վերաբերյալ տեղեկանք (եթե հարցումներն իրականացվել են),
անձնագրի ու սոցիալական քարտի պատճենները:
Մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
աստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝&Բ;ս.թ. ապրիլի 22-ը (ներառյալ)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին (հեռ.՝ 060 710 002) կամ&Բ;ԵՊՀ&Բ;գիտական&Բ;քարտուղարություն (հեռ.՝ 060 710 104):