ԵՊՀ&²Բú²õ±è;արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում հուլիսի 4-12-ը անցկացվել է միջազգային արևելագիտական ամառային դպրոց, որը կրում էր «Օրբելի - 2025» անվանումը՝&²Բú²õ±è;ի պատիվ աշխարհահռչակ հայ արևելագետ Հովսեփ Օրբելու։ Գիտական այս միջոցառման համակազմակերպիչներն էին արևելագիտական միջազգային այնպիսի&²Բú²õ±è;խոշոր կենտրոններ, ինչպիսիք են&²Բú²õ±è;Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետը և Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։ Ամառային դպրոցի կազմակերպմանը աջակցել էին Երևանի պետական համալսարանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմը, ՀՀ ԳԱԱ հովանու ներքո գործող «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը» և Երևանում գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվո)։
Բացման խոսքում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Սա մեր ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունների՝ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետի հետ իրականացվող առաջին ամառային ուսանողական ճամբարն է, որը մեր լայն համագործակցության ուղղություններից մեկն է։ Հայկական և ռուսական արևելագիտական դպրոցներն ունեն ընդհանուր ավանդույթներ, և կարևոր է, որպեսզի երիտասարդ սերնդի արևելագետները ոչ միայն իմանան այդ մասին, այլև շարունակեն դրանք, և ես հուսով եմ, որ ամառային դպրոցը կնպաստի դրան»։&²Բú²õ±è;
Ամառային դպրոցի ծրագիրը բաղկացած էր ակադեմիական ինտենսիվ ծրագրից, որը ներառում էր արևելագիտության ու հայագիտության հատման տիրույթում գտնվող տասնյակ դասախոսություններ, քննարկումներ և գործնական պարապմունքներ։ «Օրբելի – 2025» դպրոցի շրջանակում հանդես են եկել շուրջ 30 արևելագետ մասնագետներ ԵՊՀ-ից, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Մատենադարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի արևելագիտական կենտրոններից։ Դպրոցի շրջանակում դասախոսություններ են ներկայացրել նաև համակազմակերպիչ կողմ հանդիսացող կառույցների ղեկավարները՝ պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Մասլովը (ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն) և Ա. Ռոդիոնովը (ՍՊՊՀ արևելյան ֆակուլտետի դեկանի առաջին տեղակալ)։ Ոչ ֆորմալ հանդիպման ձևաչափով մասնակիցների հետ հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մ. Սոբհանին, ՀՀ ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը, փորձառու դիվանագետներ։
Դպրոցի մասնակիցների թվում էին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Մոսկվայի պետական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտական ուղղության ուսանողները (ընդհանուր՝ 55 մասնակից)։&²Բú²õ±è;Նրանք&²Բú²õ±è;հնարավորություն են&²Բú²õ±è;ունեցել&²Բú²õ±è;ոչ միայն ունկնդրելու ծրագրի ակադեմիական մասը, այլև մասնակցելու ճանաչողական այցերին դեպի Օրբելի եղբայրների թանգարան, Սևանավանք, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, Հաղպատի ու Սանահինի վանական համալիրներ, Միկոյան եղբայրների թանգարան, Գյումրի քաղաք և այլն։
Ամառային դպրոցի ավարտին ծրագիրը հաջողությամբ յուրացրած ուսանողները ստացել են&²Բú²õ±è;ավարտական վկայական։
«Օրբելի» միջազգային արևելագիտական դպրոցը կրելու է ամենամյա բնույթ. «Օրբելի – 2026»-ը անցկացվելու է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։






