Երանի պետական համալսարանի արելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայ իրանագիտության նշանակալի ձեռքբերումներից մեկին։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանին շնորհվել է Իրանի պարսկերենի պարսից գրականության ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։
Այս բարձրագույն գիտական կոչումը հաստատող պաշտոնական վկայագիրը պրոֆեսորին հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ լիազոր դեսպանը։
Գիտական վաստակ գնահատական
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Նա ընդգծեց, որ սա պատմական իրադարձություն է ոչ միայն ֆակուլտետի, այլ համալսարանական հանրույթի համար։
«Պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի գիտական վաստակը նրա ներդրումը իրանագիտության զարգացման գործում անուրանալի են։ Այս կոչումը վկայում է այն բարձր հեղինակության մասին, որը վայելում է հայկական իրանագիտական դպրոցը միջազգային հարթակում , մասնավորապես, Իրանի գիտական շրջանակներում»,- ընդգծեց նա։
Իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն իր ելույթում վերհիշեց ամբիոնի անցած ուղին շեշտեց սերնդափոխության ու գիտական որակի կարորությունը։
«Հպարտություն&Բ;է տեսնել, թե ինչպես է մեր սանն ու գործընկերն արժանանում նման բարձր պատվի։ Սա արդյունք է տասնամյակների հետողական աշխատանքի, որը միտված է երկու ժողովուրդների հոգոր մշակութային կապերի խորացմանը»,- ասաց նա։
Դեսպանի ելույթը հատուկ նվիրատվությունը
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ լիազոր դեսպանը, բարձր գնահատելով պրոֆեսոր Ոսկանյանի ավանդը պարսկերենի իրանական մշակույթի տարածման գործում, նշեց, որ ակադեմիայի պատվավոր անդամությունը շնորհվում է բացառիկ գիտնականներին։ Դեսպանն ընդգծեց, որ ակադեմիական այս կամուրջն ամենաամուր հիմքն է երկու երկրների բարեկամության համար։
Որպես հարգանքի համագործակցության խորհրդանիշ՝ դեսպանը Իրանագիտության ամբիոնի գրադարանին նվիրեց բացառիկ արժեք ներկայացնող «Իսլամագիտության հանրագիտարանը»՝ նշելով, որ այն կարոր աղբյուր կլինի ուսանողների հետազոտողների համար։
Պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը նախ երախտագիտություն հայտնեց Իրանի պարսկերենի գրականության ակադեմիային՝ նման բարձր պատվի արժանացնելու համար, ԻԻՀ դեսպանությանը՝ մշտական աջակցության համար։
Պրոֆեսորն առանձնահատուկ անդրադարձ կատարեց հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու մշակութային ընդհանրություններին։ Նա ընդգծեց, որ հայ իրանցի ժողովուրդների հարաբերությունները խարսխված են հազարամյա պատմական ու քաղաքակրթական հենքի վրա, իրանագիտությունը Հայաստանում պարզապես ակադեմիական ուղղություն չէ, այլ երկու ժողովուրդների երկխոսության կարորագույն խողովակ։
Վ․ Ոսկանյանը նշեց, որ այս կոչումը համարում է ոչ թե անձնական ձեռքբերում, այլ հայկական իրանագիտական դպրոցի հավաքական աշխատանքի գնահատական։ Նա վստահեցրեց, որ շարունակելու է ջանքեր ներդնել պարսկերենի ուսումնասիրության իրանական մշակույթի արժեքների վերհանման գործում՝ ի նպաստ երկու պետությունների գիտակրթական կապերի ամրապնդման։










