ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լուսինե Վարդանյանը «The Master 2023» տարեկան մրցանակաբաշխության 2-րդ տեղի մրցանակակիր է:
«The Master»–ը տարեկան մրցանակաբաշխություն է, որը կազմակերպվում է «Բիզնես լուծումներով հետազոտական աշխատանք» անվանակարգով:
̸րցանակի արժանացած մագիստրոսական թեզը գրվել է միջամբիոնային (ԵՊՀ կառավարման գործարարության ու ընդհանուր հոգեբանության ամբիոնների) համագործակցության շրջանակում։
«Գովազդի տնտեսական հոգեբանական ազդեցությունը սպառողի վարքագծի վրա» թեմայով մագիստրոսական թեզում որպես օրինակ է վերցվել «ՎիԷլՎի Սենթր» ՍՊԸ-ն: Հետազոտության արդյունքները ներդրվել են կազմակերպությունում գովազդային արշավների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Նշենք, որ «The Master» նախագծի շրջանակում կազմակերպված մրցույթին մասնակցել են Երանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրոսները։