- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Քիմիայի ֆակուլտետ
- Օրգանական քիմիայի ամբիոն
Օրգանական քիմիայի ամբիոն
Օրգանական քիմիայի ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Ս.Ղամբարյանը 1920 թ.։ Վերջինս եղել է ամբիոնի առաջին վարիչը։ արբեր տարիների ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Ա. ̸նջոյանը, ակադեմիկոսներ Վ. Իսագուլյանցը, ̸. Դանղյան, Ա. Ավետիսյանը, պրոֆեսոր Վ. Հարությունյանը:
Օրգանական քիմիայի ամբիոնում են հիմնադրվել գիտական երկու ուղղություններ, որոնք ելակետային են ՕՔԻ ՆՕՔ-ի ստեղծման համար։ Դրանք են՝
- կենսաակտիվ հետերոցիկլիկ միացությունների սինթեզ,
- մոնոմերների պոլիմերների քիմիա:
Ամբիոնում մշակվել են նա արդյունաբերական նշանակություն ունեցող եղանակներ, օրինակ՝
- ացետիլենի ստացման համար (պրոֆեսոր Ղամբարյան), ինչը հետագայում դարձել է պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության հիմքը Հայաստանում,
- Գանգլերոն․ Քվատերոն դեղերի ստացման համար (Գյուլբուդաղյան, ̸նջոյան),
- պոլիքլորոպրենի էպօքսի ստացման համար (Ա․ Դուրգարյան) այլն։
Օրգանական քիմիայի ամբիոնում այժմ շարունակվում են աշխատանքները ազոտ-, թթվածին- ծծումբ պարունակող միացությունների` հագեցած չհագեցած լակտոնների, իմինոլակտոնների խինոլինների, տրիազոլների, պիրազոլների, թիոդիազոլների, թիոազոլիդինների, ֆենիլթիազոլիդինների, դիօքսոթիազոլիդինների, օքսադիազոլների, սինթեզի ուղղությամբ:
Ամբիոնում գործում է բարձրամոլեկուլային քիմիայի լաբորատորիա, որտեղ աշխատանքներ են տարվում քլորօքսիրանների քիմիայի, էլեկտրաակտիվ, կոմպլեքսագոյացնող, կենսաակտիվ բարձրամոլեկուլային ցածրամոլեկուլային միացությունների, ինչպես նա օլիգոմերների սինթեզի հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմում բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնց կատարած աշխատանքների արդյունքները հոդվածների տեսքով տպագրվում են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Ամբիոնն ուսումնական աշխատանքներ է կազմակերպում ինչպես ֆակուլտետում գործող կրթական ծրագրերին («Քիմիա» բակալավրիատական, «Սննդի անվտանգություն» բակալավրիատական մագիստրոսական, «Նյութագիտություն» մագիստրոսական), այնպես էլ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետի «Կենսաբանություն», «Կենսաքիմիա կենսատեխնոլոգիա», «Կենսաֆիզիկա կենսաինֆորմատիկա» կրթական ծրագրերին համապատասխան։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ