- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Կենդանաբանության ամբիոն
Կենդանաբանության ամբիոն
Կենդանաբանության ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Ավետիք Տեր-Պողոսյանը 1921 թ․։ Վերջինս եղել է ամբիոնի առաջին վարիչը: Ամբիոնի ականավոր դասախոսներից են եղել Ս․ Յուզբաշյանը, Խ. Գյուլբեկյանը, Լ. Բեկ-Հովսեփյանը, Ն․ Ակրամովսկին, Ա․ ̸ինասյանը, Հ․ Բատիկյանը, Կ․ Ջիվանյանը, Է․ Յավրույանը, Ֆ․ Դանիելյանը անվանի այլ բնագետներ։
1920-ական թթ. ամբիոնում գիտական աշխատանքներ են տարվել Հայաստանի ջրային ֆաունայի, փափկամարմինների, գյուղատնտեսական վնասատու հիվանդությունների հարուցիչներ փոխանցող ֆաունայի ուսումնասիրման ուղղությամբ: Դեռս 30-ական թթ․ ուսումնասիրություններ են կատարվել մակաբույծների հետազոտության ուղղությամբ։ Կենդանաբանության ամբիոնում կատարվել են նա հյուսվածաբանական, սաղմնաբանական հետազոտություններ։ 1990 թ․ մեծ զարկ է տրվել հատկապես ողնաշարավորների ֆաունայի (կաթնասուններ սողուններ), ինչպես նա կուսածին մողեսների հիբրիդային ծագման տեսության հետազոտական աշխատանքներին։ 1938 թ. Կենդանաբանության ամբիոնից անջատվել է գենետիկայի նորաստեղծ ամբիոնը, իսկ 2019 թ.՝ հյուսվածաբանական ուսումնական հետազոտական խումբը։
Կենդանաբանության ամբիոնը Հայաստանում կենդանաբանության զարգացման կենտրոն է, կենդանաբան կադրերի պատրաստման առաջատար օջախ:
Կենդանաբանության ամբիոնը պատրաստում է մասնագետներ, որոնք համալրում են Հայաստանում նրա սահմաններից դուրս գիտական հիմնարկներում աշխատող կենդանաբանների շարքերը: Ամբիոնի բազմաթիվ սաներ այսօր գիտությունների դոկտորներ թեկնածուներ են, կենդանաբանական բնապահպանական տարբեր հիմնարկների ղեկավարներ:
Ամբիոնի աշխատակիցների շրջանավարտների գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կենդանաբանությանը վերաբերող տեսական ու կիրառական բնույթի հարցեր: Ամբիոնի հետազոտողները ուսումնասիրություններ են կատարում հետյալ ուղղություններով․
- ողնաշարավորների կենդանաբանություն․ ուսումնասիրվում են երկկենցաղների, սողունների, թռչունների, կաթնասունների բազմազանությունը, էվոլյուցիան, էկոլոգիան, քարտեզագրումը, պահպանությունը,
- անողնաշարների կենդանաբանություն․ ուսումնասիրվում են փափկամարմինների, հոդվածոտանիների բազմազանությունը, էկոլոգիան, կենսացուցիչ տեսակները,
- մակաբուծաբանություն․ ուսումնասիրվում են կենդանի վեկտորների զոոնոզ հիվանդությունների բազմազանությունը, էկոլոգիան, քարտեզագրումը, ազդեցությունը մարդու շրջակա միջավայրի վրա:
Ամբիոնում կատարված հիմնական հետազոտությունները վերաբերում են ողնաշարավորների անողնաշարների բազմազանությանը կենդանիների դասակարգմանը՝ տարաբնույթ մեթոդների կիրառմամբ, այդ թվում՝ գենետիկական ուսումնասիրությունները: Ամբիոնի հիմնական ուղղություններն են՝ ցանցաձ էվոլյուցիայի ընթացքը (կուսածին հիբրիդ տեսակների առաջացում), ֆիլոգենետիկական ուսումնասիրությունները, կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն, ինվազիվ անհետացող տեսակների աշխարհագրական տարածման մոդելավորումը, տեսակների պոպուլյացիայի էկոլոգիական հետազոտությունները պահպանությունը։ Բացի դրանից՝ ուսումնասիրվում են կենդանիների մակաբույծ տեսակները էկոհամակարգերում վայրի կենդանիների շրջանում տարածված հիվանդությունները։
Ամբիոնի աշխատակազմը մասնակցում է գիտական ու հանրամատչելի հոդվածների, գրքերի, հանրագիտարանի հրատարակմանը, Հայաստանի կենդանիների կարմիր գրքի ստեղծմանը, ինչպես նա Հայաստանի կենսաբազմազանության ազգային զեկույցի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվող մշտադիտարկման մի շարք ծրագրերի: Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են տեղական ու միջազգային դրամաշնորհային տարբեր ծրագրերի։
Կենդանաբանության ամբիոնը համագործակցում է արտասահմանյան գիտահետազոտական բազմաթիվ կազմակերպությունների առաջատար բուհերի հետ:
Ամբիոնը նա կազմակերպում է կենդանաբանական գիտարշավներ, որոնց մասնակցում են ֆակուլտետի ուսանողները, շրջանավարտներն ու ասպիրանտները։
2014 թվականից ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը։
Ամբիոնն իրականացնում է «Կենսաբանություն» (առկա, հեռակա) բակալավրիատական «Կենդանաբանություն մակաբուծաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (դոցենտ)
դասախոս/ժամավճարով
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Հանձնաժողովի անդամ