- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1921 թ. համալսարանի ռեկտոր իգրան Մուշեղյանի ջանքերով, որի անունով էլ այսօր այն կոչվում է։ 1922 թ․ . ̸ուշեղյանը նշանակվել է Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ այն ղեկավարել մինչ 1935 թ: Այնուհետ ամբիոնը ղեկավարել են Դավիթ Գզգզյանը, Գրիգոր ̸ուշեղյանը, պրոֆեսոր Սարգիս Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հովհաննես Բակլավաջյանը, պրոֆեսոր Նիկոլայ Հակոբյանը, պրոֆեսոր Սիրանուշ Մինասյանը, Սիլվա Ամիրյանը, դոցենտ Անահիտ Առաքելյանը:
Մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը։
Ամբիոնի կարորագույն գիտական ուղղություններից է եղել էկոլոգիական գործոնների (թթվածնաքաղց, թրթռում, աղմուկ) մտավոր ու հուզային ծանրաբեռնվածության պայմաններում օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների (սիրտ-անոթային, շնչառական, արյան մակարդման համակարգեր, նյութափոխանակություն, անդաստակային վերլուծիչ) կարգավորման նեյրոֆիզիոլոգիական նեյրոքիմիական մեխանիզմների ուսումնասիրությունը:
Այժմ ամբիոնում տարվող գիտական աշխատանքները հիմնականում ուղղված են էքստրեմալ գործոնների (թթվածնաքաղց, թրթռում, նեյրոդեգեներացիա, միկոտոքսիններ, վիրուսային վարակներ այլն) մտավոր ու հուզային ծանրաբեռնվածության պայմաններում օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների կարգավորման նեյրոֆիզիոլոգիական նեյրոքիմիական մեխանիզմների ուսումնասիրությանը, ինչպես նա էքստրեմալ իրավիճակներում օրգանիզմների օնտոգենեզի կայունության բջջային հոմեոստազի գնահատմանը՝ ֆիզիոլոգիական, բջջաբանական, հյուսվածաբանական իմունահիստոքիմիական մեթոդներով:
Ամբիոնում աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նա բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների հետ, որտեղ հաճախ անցկացվում են մասնագիտական առարկաների գործնական պարապմունքները, ինչպես նա ուսանողների մասնագիտական պրակտիկան։
Մարդու կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում գործում է «Հիմնարար կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Օգտատիրոջ ոչ մի պրոֆիլ միացված չէ այս բաժնին: