- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալվել էր ÁÂերամոյի համալսարանի պրոֆեսորը
Մայիս 12, 2023 | 10:40
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալվել էր ÁÂերամոյի համալսարանի պրոֆեսորը
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ÁÂերամոյի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան ներկայացրել է արդիական թեմաներով դասախոսություններ:
ÁÂերամոյի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների Ãý ագրոպարենային ու բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր Պաոլա Պիտտիան այցելել էր ԵՊՀ «ARMDOCT» նախագծի Ãý «Էրազմուս+» ծրագրի շրջանակում:
Խոսելով ԵրÃýանի պետական համալսարանի հետ շարունակական համագործակցությունից՝ բանախոսը նշեց. «Մենք կարÃýորում ենք ԵՊՀ-ի հետ գործակցությունը, քանի որ այն բացում է լայն հեռանկարներ սննդի արտադրության, կադրերի պատրաստման Ãý նորարարական տեխնոլոգիաների ներմուծման, ինչպես նաÃý ոլորտում համատեղ գիտական նվաճումներ գրանցելու համար»:
Այցի ընթացքում պրոֆեսորն անցկացրել է հանդիպումներ Ãý կլոր սեղան-քննարկումներ, կարդացել է դասախոսություններ: Առաջին հանդիպմանը նա հանգամանորեն ներկայացրել է ÁÂերամոյի համալսարանը, վերջինիս կառուցվածքային առանձնահատկությունները, կրթության կազմակերպման բնույթը, կրթական ծրագրերն ու այնտեղ գործող գիտահետազոտական կենտրոնները: Հաջորդող դասախոսությունները նվիրված էին ժամանակակից սննդարդյունաբերության զարգացման ուղղություններին, դրանցում նորարարական մոտեցումներին: Մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնավորապես «Սննդային նոր բաղադրիչների աղբյուրներ առողջ սննդի համար» Ãý «Պատիճավորման տեխնոլոգիաներ նորարարական սննդամթերքի արտադրության համար» թեմաներով դասախոսությունները: Քննարկվել են քիմիական, ֆիզիկական Ãý կառուցվածքային գործոնները, որոնք կարող են ազդել սննդամթերքի որակի Ãý կայունության վրա:
Հանդիպումների ժամանակ ուսումնասիրվել են նաÃý կրթական նոր դրամաշնորհային հայտադիմումների ներկայացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ամրապնդելու ԵՊՀ-ի Ãý ÁÂերամոյի համալսարանի միջÃý գործակցությունը: