- Գլխավոր
- Նորություններ
- Ոսպնյակներից այն կողմ. ուրվագծելով ֆիզիկայի մարդկային դիմանկարը
Հուլիս 14, 2023 | 13:46
Հետազոտություն
̸րցույթներ
Çëւսանողական
Ոսպնյակներից այն կողմ. ուրվագծելով ֆիզիկայի մարդկային դիմանկարը
Պատկերացրե՞լ եք՝ երիտասարդ տարիքում ինչպիսի տեսք կունենային մասնագիտությունները, եթե մարդակերպ լինեին՝ հստակ դիմագծերով, տարբեր բնավորության տեր, մարդու արտաքինն ու վարքագիծն ամբողջացնող որակներով: Եթե ո՛չ, ապա ուսանողական այս պատմությունը առիթ կտա այդ ուղղությամբ խորհելու, ձեր «քայլող ու մտածող» մասնագիտությունը մտքում ճեպանկարելու Ãý նոր տեսանկյունից դիտարկելու համար:
Այս համատեքստում ֆիզիկան կերպավորելիս հավանաբար կտեղափոխվեք 16-17-րդ դարեր, երբ որպես գիտաճյուղ այն նոր էր սկսել զարգանալ, բայց… Փոխվում են ժամանակները, Ãý այս մարդ-գիտությունն էլ ձեռք է բերում նոր դեմք ու դիմագիծ:
Çë՛չ, սա տելեպորտացիայի կամ ժամանակի մեքենաների մասին հեքիաթ չէ, այլ իրականություն, որտեղ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Հրաչյա Ասատրյանին կտեսնենք որպես «Ֆիզիկա» գիտության մարմնավորում: Հրաչյայի գրանցած հաջողությունները հիմք են դառնում դրանք որպես քրոնիկոն ներկայացնելու, ինչպես նաÃý անձնավորելու բնության հիմնարար խնդիրներն ուսումնասիրող այս գիտությունը:
Ֆիզիկան իր ինտելեկտն ու մտածողությունը ժառանգել է գենետիկորեն…
Մասնագիտության ընտրությունը Հրաչյայի համար դեռ վաղ տարիքից նախորոշված է եղել. նրա մայրն ու հայրը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ ինստիտուտ) շրջանավարտներ են, իսկ պապիկը՝ տեսաբան, ֆիզիկոս, ԵրÃýանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Հրաչյա Ասատրյանն է: Ժառանգելով ոչ միայն մեծանուն ֆիզիկոսի անունը, այլÃý մասնագիտության հանդեպ սերը՝ Հրաչյան ընդունվել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, գերազանցությամբ ավարտել այն, ապա կրթագիտական ճանապարհորդություն սկսել ԵրÃýանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտում:
Ֆիզիկան բնույթով մաքսիմալիստ է, աշխատասեր ու հայրենասեր…
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում սովորելիս Հրաչյայի մոտ ձÃýավորվել է մշտապես առավելագույնի հասնելու ձգտումը: Ասվածի ամենավառ ապացույցը համալսարանական վեց տարիների ընթացքում հանձնած քննությունների գերազանց արդյունքներն են:
Խոսելով համալսարանական ակտիվությունից՝ նա նշում է, որ թեպետ բակալավրիատական տարիներն ընդմիջվել են համավարակով, այնուամենայնիվ վարել է ակտիվ կյանք Ãý հաճախ նախաձեռնել այնպիսի հանդիպում-քննարկումներ, որոնք ունեցել են Ãý՛ իրազեկող, Ãý՛ կրթագիտական նշանակություն:
Անդրադառնալով ոլորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանն ուղղված նախաձեռնություններում իր մասնակցությանը՝ Հրաչյան մատնանշում է ֆակուլտետում ՀՀ տարբեր դպրոցների աշակերտների համար կազմակերպված ֆիզիկայի անվճար դասընթացները, որտեղ նա եղել է դասավանդողի դերում:
«Կարծում եմ՝ ֆիզիկային առնչվող տարաբնույթ ծրագրերին իմ մասնակցությունը նաÃý հայրենիքը շատ սիրելու արդյունք է: Լիահույս եմ, որ ֆիզիկայի զարգացմանն ուղղված ծրագրերը կնպաստեն ոլորտով հետաքրքրվողների թվի մեծացմանը, քանի որ այս բնագավառը խիստ կարÃýոր Ãý արդիական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար»,- փաստում է Հրաչյան:
Ֆիզիկան 21-րդ դարում ուսապարկով է, որի մեջ համակարգիչն է՝ նախատեսված բարդ կանխատեսումներ կատարելու համար: Նա շարժվում է ստեպ-ստեպ փոփոխվող քայլերով Ãý անմիջականորեն շփվում մաթեմատիկայի, արհեստական բանականության Ãý մասնավորապես մեքենայական ուսուցման հետ:
Բակալավրիատում սովորելու տարիներին Հրաչյան նեղ մասնագիտական գիտելիքներ է ստացել նաÃý մեքենայական ուսուցման վերաբերյալ, որը ենթադրում է համակարգչային ալգորիթմների ուսումնասիրություն Ãý դիտարկվում է որպես արհեստական բանականության մաս:
Անդրադառնալով ֆիզիկայի Ãý մեքենայական ուսուցման միջÃý առկա կապերին՝ նա նշում է. «Ֆիզիկան Ãý մեքենայական ուսուցումն ուղղակիորեն կապված չեն, բայց երկուսն էլ համարվում են փորձարարական գիտություններ, որոնց շրջանակում դիտարկվում են ճշմարիտ համարվող տվյալներ, Ãý ստեղծվում մոդելներ, որոնք հնարավորություն են տալիս հետագայում կանխատեսումներ կատարելու»:
Հատկանշական է, որ Հրաչյան,&²Բú²õ±è;կիրառելով մեքենայական ուսուցմանն ու ֆիզիկային առնչվող գիտելիքները,&²Բú²õ±è;աշխատում է միջազգային կազմակերպությունում, որի նպատակն է թվային գյուղատնտեսության զարգացումը:
Նա նշում է. «Համալսարանում ստացած գիտելիքները հնարավորություն են տալիս&²Բú²õ±è;գործնականում&²Բú²õ±è;օգտագործելու գերժամանակակից տեխնոլոգիաներ Ãý մշակելու արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման տարբեր մոդելներ։ Դրանով մենք գյուղատնտեսներին օգնում ենք իրենց աշխատանքը դարձնել առավել կանխատեսելի Ãý արդյունավետ՝ նպաստելով նաÃý բերքատվության բարձրացմանն ու նրանց եկամտի աճին»։
Մի քանի լեզուների տիրապետող Ֆիզիկան արժանացել է մի շարք կրթամրցանակների ու պատվավոր կոչումների, բայց նրա գլխավոր նպատակը դուրս է մասնագիտական ուղեծրից:
Կրթական ոլորտում ակտիվություն ցուցաբերելուց զատ՝ Հրաչյան հեղինակում է նաÃý գիտական հոդվածներ: Նա ունի երկու ռուսալեզու Ãý մեկ անգլիալեզու հոդվածներ, որոնք հրապարակված են ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում:
«Եթե ձգտում ես ֆիզիկան հասկանալուն, ապա անհրաժեշտ է սովորել մաթեմատիկայի «այբուբենը». միայն դրա շնորհիվ է հնարավոր գիտական ուսումնասիրություններ կատարել: Իսկ երբ նպատակ ես սահմանում այդ ուսումնասիրությունը ներկայացնելու միջազգային գիտական հանրույթին, ապա պետք է գրել միջազգային լեզվով՝ անգլերենով»,- ասում է Հրաչյան:
Հատկանշական է, որ ուսանողական տարիներին դրսÃýորած ակտիվության համար Հրաչյան արժանացել է «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն բակալավր», «Ոսկի սերմեր. հարգանքի Ãý երախտիքի կրթամրցանակներ», «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգÃý» կրթամրցանակներին, ինչպես նաÃý Հայ ֆիզիկոսների միջազգային միության կրթաթոշակին: Վերջերս ճանաչվել է նաÃý «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող:
Թեպետ Հրաչյան նպատակ ունի շարունակելու իր գործունեությունը գիտակրթական ոլորտում, այնուամենայնիվ&²Բú²õ±è;նրա գերնպատակը դուրս է մասնագիտական ոլորտից:
«ՆախÃýառաջ ցանկանում եմ&²Բú²õ±è;ապագա&²Բú²õ±è;երեխաներիս համար լինել այնպիսի հայր, ինչպիսին իմն է...»,- ասում է նա: