- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով
Հուլիս 28, 2023 | 18:44
̸րցույթներ
Çëւսանողական
ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում:
Դատախաղը, որը նմանակված դատական գործընթաց է, նախատեսված է իրավագիտության ոլորտն ընտրած ուսանողների համար: Վերջիններս, հիմնվելով միջազգային քրեական իրավունքին առնչվող իրենց գիտելիքների վրա, Նյուրնբերգի&²Բú²õ±è;արդարադատության պալատի պատմական դատարանի № 600 դահլիճում մրցում են կա՛մ մեղադրողի, կա՛մ պաշտպանի դիրքից։ ԵՊՀ թիմը, որի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի ÇëՒԳԸ նախագահ, չորրորդ կուրսի ուսանող Մարիա Հովհաննիսյանը, նրա համակուրսեցի Անահիտ Ալոյանը Ãý մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սանասար ԳÃýորգյանը, մրցել են մեղադրողի դիրքից: Գրավոր փուլին մասնակցել է նաÃý մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Նորայր Բաղդասարյանը, որը տեխնիկական պատճառներով չի մասնակցել բանավոր փուլին։
Թիմին մարզել է ֆակուլտետի ասպիրանտ Լուսինե Հովհաննիսյանը: Նրա ջանքերի շնորհիվ ԵՊՀ ուսանողները, գրավոր փուլում մրցելով աշխարհի ավելի քան հարյուր համալսարանների թիմերի հետ, առավելագույն 50 միավորից հավաքել են 49-ը: ԵՊՀ ուսանողները բարձր արդյունքներ են գրանցել նաÃý բանավոր փուլում՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում։
Վերադառնալով համալսարան՝ նրանք հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ: Շնորհավորելով թիմին՝ Գ. Ղազինյանն ընդգծել է գրանցած հաղթանակի կարÃýորությունը համալսարանի անունը միջազգային մրցույթում բարձր պահելու Ãý նրա ճանաչելիությունը մեծացնելու տեսանկյունից:
«Հեղինակավոր այս դատախաղը ուսանողներին, բացի մասնագիտական նոր գիտելիքներ տալուց, հնարավորություն է ընձեռում սերտ կապեր հաստատելու աշխարհի առաջատար համալսարանների մի շարք ուսանողների հետ, որոնք մեծ ներուժ ունեն հետագայում երկրների առաջնորդներ դառնալու: Այս մրցույթը մեծ հնարավորություն է դեռ ուսանողական տարիներից ծանոթանալու Ãý անձնական սերտ կապեր հաստատելու նրանց հետ։ Իսկ մեր օրերում այդ կապերը կարÃýորագույն դերակատարում ունեն»,- նշել է Իրավագիտության ֆակուլտետի դեկանը:
Թիմի մարզիչ Լուսինե Հովհաննիսյանը, խոսելով դատախաղում ԵՊՀ ուսանողների ունեցած ելույթից, նշել է, որ նրանց գրանցած միավորների շնորհիվ Հայաստանը ներկայացնող թիմն առաջին անգամ հաղթել է միջազգային դատախաղում:
«Պատիվ Ãý պատասխանատվություն էր այս դատախաղից առաջ ԵՊՀ թիմին մարզելը։ Թիմի անդամներից երկուսը՝ Մարիան Ãý Սանասարը, ունեին փորձ՝ այսօրինակ մրցույթներում ներկայանալու: Թեպետ սա Անահիտի՝ միջազգային դատախաղին մասնակցելու առաջին փորձն էր, այնուամենայնիվ նա Ãýս փայլուն ելույթ ունեցավ: Մեր գրանցած հաղթանակի գրավականը ֆակուլտետում ձÃýավորված գաղափարախոսությանը հետÃýելն էր, այն է՝ հավատարիմ մնալ մասնագիտական արժանապատվությանը Ãý չթերագնահատել դիմացինի կարողությունները»,- ընդգծել է Լ. Հովհաննիսյանը:
Թիմի անդամները, խոսելով մրցույթից ստացած տպավորությունից, նշել են, որ դատախաղի ժամանակ իրենց ներկայացրած ելույթները գրավել են ոչ միայն մյուս թիմերի անդամներին, այլÃý դատավորներին:
«Մենք «հիմնավոր կասկածներ» ունեինք, որ կհաղթենք, թեպետ չէինք բացառում մյուս թիմերի հաղթանակները: Ճիշտ է, հակառակորդ թիմերում աշխարհի առաջատար բուհերը ներկայացնող ուսանողներ էին, այնուամենայնիվ մրցույթի արդյունքները փաստում են, որ մեր գրանցած միավորն ամենաբարձրն էր՝ մյուսների համեմատ: Սա իսկապես հպարտանալու մեծ առիթ էր մեզ համար»,- դեկանի հետ հանդիպման ժամանակ փաստել է Մարիան:
Նշենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմերն ամեն տարի մասնակցում են Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթին Ãý գրանցում բարձր արդյունքներ: