- Գլխավոր
- Նորություններ
- Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում
Դեկտեմբեր 18, 2023 | 17:11
Գիտություն
Կրթություն
̸իջոցառումներ
Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայկական դրամի 30-ամյակը. զարգացումներ Ãý հեռանկարներ» խորագրով պանելային քննարկում, որի նպատակն էր ուսումնասիրել տնտեսության տարբեր ոլորտների հիմնախնդիրները Ãý այդ քննարկումներին մասնակից դարձնել ֆակուլտետի ուսանողներին:
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ թեմայի շրջանակում ուսումնասիրվել են դրամի ձÃýավորումից մինչ օրս տեղի ունեցած դրամավարկային քաղաքականության միտումներին ու զարգացումներին առնչվող հիմնահարցերը:
«Սա շատ կարÃýոր միջոցառում է, որով նաÃý սկիզբ է դրվում տնտեսական Ãý հասարակական կարÃýոր նշանակություն ունեցող խնդիրների՝ նոր ձÃýաչափով քննարկմանը: Մեր հիմնական նպատակը տնտեսության ոլորտի մարտահրավերներն ու հիմնահարցերը քննարկման առարկա դարձնելն է: Հատկանշական է, որ այս քննարկումները ոլորտի առաջատար մասնագետների ակտիվ մասնակցությամբ են անցկացվում: Հարկ է ընդգծել, որ այսօրինակ միջոցառումների թիրախային խումբը նախ Ãý առաջ ուսանողությունն է. պետք է պարբերաբար հնարավորություններ ստեղծել ուսանողների համար՝ լսարանային դասընթացներից դուրս հաղորդակցվելու ոլորտի հաջողակ Ãý առաջատար մասնագետների հետ, ինչպես նաÃý հարցեր ուղղելու նրանց»,- ասաց Կ. Խաչատրյանը:
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, արժÃýորելով այս միջոցառումը, ընդգծեց. «Օրեր առաջ նշվեց Հայկական դրամի 30-ամյակը, որը ֆինանսաբանկային ոլորտի Ãý մեր պետության համար առհասարակ էական իրադարձություն էր, քանի որ աշխարհում անկայունությանը Ãý անորոշությանը զուգահեռ նոր իրողություններն են ձÃýավորվում: Այս համատեքստում չափազանց կարÃýոր է ոլորտի առաջատար մասնագետների ներգրավմամբ ԵՊՀ-ում այսօրինակ միջոցառում անցկացնելը: Այս քննարկման միջոցով ուսանողները, ինչպես նաÃý պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեն տեղեկանալու սպասվող իրադարձությունների մասին Կենտրոնական բանկի նախկին Ãý ներկա նախագահներից, առÃýտրային բանկերի գործադիր Ãý գլխավոր տնօրեններից, ինչպես նաÃý լսելու առաջիկայում դրամի ֆինանսատնտեսական կայունության հարցերի, մեկնաբանությունների մասին»:
Ֆինանսական, աշխարհաքաղաքական Ãý տեխնոլոգիական արագ զարգացումները նպաստում են, որ հաճախ նմանօրինակ քննարկումներ տեղի ունենան՝ ապագա մասնագետներին ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու Ãý դրանց լուծմանն ուղղված ռազմավարական քայլեր մշակելու նպատակով:
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998 թթ.), «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով դրամի ծագմանը, շրջանառությանն ու արժÃýորմանը, պատմեց նախկինում ներդրված ծրագրերի Ãý գործընթացների մասին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոսեց դրամի անցած ճանապարհի, ապագա ծրագրերի Ãý իրականացվող քաղաքականության մասին:
Պանելային քննարկման շրջանակում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը Ãý «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը ներկայացրին դրամավարկային կարգավորման առկա գործիքները Ãý ոլորտի արդի հիմնահարցերը, ՀՀ տնտեսության մեջ ազգային արժույթի դերակատարման, ինչպես նաÃý ազգային արժույթի արժÃýորման հեռանկարների ու հնարավորությունների վերաբերյալ իրենց դիտարկումները, մոտեցումներն ու կանխատեսումները:
̸անրամասները¸¿ ։




