- Գլխավոր
- Նորություններ
- Կրթության հանդեպ սերը՝ հաջողության հասնելու լավագույն գրավական
Հունվար 10, 2024 | 14:00
Կրթություն
Çëւսանողական
Կրթության հանդեպ սերը՝ հաջողության հասնելու լավագույն գրավական
ԵՊՀ փիլիսոփայության Ãý հոգեբանության ֆակուլտետի բակալավրի «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հումանիտար գիտությունների ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է։
Հասմիկն արդեն երկրորդ անգամ է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնում։ Նա շեշտեց, որ հաջողություններ գրանցելու համար առանցքային դեր ունեն ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունները, համալսարանական միջավայրը, ուսումնառության ընթացքում տեսական Ãý գործնական գիտելիքների ձեռքբերումը։
«Ինձ համար ամենավառ օրինակն ակնառու հաջողության հասած ավագ սերնդի մեր դասախոսներն են, Ãý ես, հետÃýելով նրանց գործունեությանն ու օրինակին, միշտ ձգտել եմ իմ կրթությամբ հասնել նպատակներիս իրականացմանը, հարստացնել գիտելիքներս Ãý արդյունավետ օգտագործել ժամանակը»,- ասաց Հասմիկը՝ ընդգծելով, որ լավագույն ուսանողի կոչման արժանանալը պարտավորեցնող է:
Անդրադառնալով իր ձեռքբերումներին Ãý հաջողություններին՝ ուսանողը նշեց, որ ԵՊՀ-ում ձեռք բերած գիտելիքները, համալսարանական կյանքում, ուսանողական կառույցներում ակտիվ ներգրավվածությունը մղում են շարունակաբար կատարելագործվելու:
«Çëւսանողական կառույցի ղեկավար կազմում ընդգրկվելն արդեն իսկ վկայում է ուսանողական կյանքում իմ ակտիվ ներգրավվածությունը: Լավ մասնագետ դառնալու ճանապարհին ԵՊՀ ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) գաղափարների Ãý ծրագրերի իրականացման, այլընտրանքային կրթության կազմակերպման, նոր հմտությունների ձեռքբերման Ãý կիրառման համար կարÃýոր հարթակ է։ Կարծում եմ, որ լավ ուսանողը նա է, ով հասարակական ակտիվությունը համատեղում է կրթագիտական առաջադիմության հետ»։
Հասմիկը հաջողության հասնելու ամենակարÃýոր գրավականը համարում է կրթության հանդեպ սերը Ãý հավելում, որ ցանկացած աշխատանքում սեր ներդնելու դեպքում հնարավոր է հասնել լավագույն արդյունքի․ «Նպատակ ունեմ ստացած գիտելիքներս հաջորդ սերնդին փոխանցելու։ Այդ ամենն իրագործելու համար պետք է դեռ շատ սովորել։ Կարծում եմ, որ մշտապես պետք է ունենալ վաղն ավելի լավը դառնալու ձգտում Ãý այդ ճանապարհին շարունակել քայլել դեպի գիտելիքն ու արժÃýորել այն»։
Հասմիկ Ափրեյանը ցանկություն ունի ուսումը շարունակելու ԵՊՀ մագիստրատուրայում: ԵՊՀ-ում կրթություն ստանալը Հասմիկի համար ոչ միայն նպատակ է, այլÃý միջոց դեպի նոր ու անծայրածիր գաղափարների աշխարհ։