- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմը` Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի հաղթող
Փետրվար 05, 2024 | 12:09
Կրթություն
̸րցույթներ
ԵՊՀ թիմը` Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի հաղթող
ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի արդյունքում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:
Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթը աշխարհի ամենամեծ Ãý ամենահեղինակավոր, ինչպես նաÃý միջազգային իրավունքին նվիրված ամենահին դատախաղ-մրցույթն է: Այն ամեն տարի կազմակերպում է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA)։ ̸րցույթը, որին մասնակցում են գրեթե բոլոր երկրների իրավագիտական ֆակուլտետների ուսանողները, նպատակ ունի խթանելու միջազգային իրավունքի ոլորտում իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ինքնուրույն հետազոտությունների Ãý ուսումնասիրությունների կատարումը:
̸րցույթի ժամանակ թիմերը ̸ԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի առջÃý հորինված իրավական վեճի վերաբերյալ գրավոր Ãý բանավոր փաստարկներ են ներկայացնում։ Դատախաղի շրջանակում քննարկման առարկա են դառնում միջազգային իրավունքի բազմաթիվ հարցեր: Այդ հարցերն ուսումնասիրելու Ãý «դատարան»-ի առջÃý ներկայացնելու աշխատանքներին ներգրավվելով՝ ուսանողներն սկսում են խորապես ուսումնասիրել միջազգային հանրային իրավունքը Ãý ձÃýավորում ու զարգացնում գործնական կարողություններ։
Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2000 թվականից։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը, տարբեր տարիների մասնակցելով մրցույթին, գրանցել են մի շարք հաջողություններ, ազգային հաղթանակներ Ãý հայտնվել լավագույնների շարքում։ 2015 թվականից մրցույթը Հայաստանում անցկացվում է անգլերենով, ինչը մասնակիցներից պահանջում է լեզվի լիարժեք իմացություն։
Դատախաղ-մրցույթի միջազգային փուլում հանդես գալու համար թիմը նախ պետք է հաղթի ազգային մրցափուլում: Այս տարի դատախաղի ազգային մրցափուլը կազմակերպել էր ̸իջազգային Ãý համեմատական իրավունքի կենտրոնը։ Դատախաղի եզրափակիչ փուլի դատավորները ճանաչված միջազգայնագետներ Ãý իրավաբաններ էին։ Նախագահող դատավորը ̸իջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էր։
̸րցույթի մասնակից համալսարանների թիմերից եզրափակիչ փուլ էին անցել ԵրÃýանի պետական համալսարանի Ãý Հայ-ռուսական համալսարանի թիմերը։ Եզրափակիչ փուլում համոզիչ հաղթանակ է տարել ԵՊՀ թիմը, որը մարտի 30-ից ապրիլի 6-ը Հայաստանը կներկայացնի Վաշինգտոնում կայանալիք միջազգային մրցափուլին։
ԵՊՀ թիմի մարզիչն է ̸արիամ Ղազարյանը, որն ուսանողական տարիներին երկու անգամ հանդես է եկել ազգային մրցափուլում հաղթանակ տարած թիմերի կազմում։ Նա նաÃý ակտիվ մասնակցություն է ունեցել ներպետական Ãý միջազգային մի շարք մրցույթների։ Թիմի անդամներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լիանա Սերոպյանը, ̸արիամ Արամյանը, Նարեկ Ախոյանը Ãý ̸արիա Հովհաննիսյանը:
Այժմ ԵՊՀ թիմը պատրաստվում է Վաշինգտոնում կայանալիք ամենահեղինակավոր մրցույթի վերջնական փուլին։
Հավելենք, որ Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի պատմությունն սկսվել է դեռÃýս 1960 թ․՝ որպես ընկերական մրցույթ Հարվարդի համալսարանի երկու թիմերի միջÃý։ Արդեն 1968 թ․ մրցույթը բացել է իր դռները ոչ ամերիկյան թիմերի համար։ Այժմ արդեն մրցույթը ներգրավում է 80-ից ավելի երկրների ավելի քան 550 բուհերի իրավագիտության մասնագիտության ուսանողների: