- Գլխավոր
- Նորություններ
- Ֆինլանդիայի քայլերը՝ աշխարհում չեզոք երկիր ընկալվելու համար․ Հելսինկիի համալսարանի պրոֆեսորի դասախոսությունը ԵՊՀ-ում
Փետրվար 16, 2024 | 16:32
Հրապարակումներ Ãý գիտական հանդեսներ
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
Ֆինլանդիայի քայլերը՝ աշխարհում չեզոք երկիր ընկալվելու համար․ Հելսինկիի համալսարանի պրոֆեսորի դասախոսությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ է այցելել Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, «Ֆինլանդիայի պատմություն» գրքի հեղինակ Հենրիկ Մեյնանդերը Ãý Պատմության ֆակուլտետում ներկայացրել դասախոսություն՝ նվիրված Ֆինլանդիայի պատմությանը։ Նրա գիրքը թարգմանվել է 18 լեզուներով, իսկ հայերեն թարգմանության նախաբանը պրոֆեսորը լրացրել է՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի պատմական որոշ ընդհանրությունների։
Հենրիկ Մեյնանդերը հայերեն թարգմանված գրքի նախաբանում գրել է, որ Ãý՛ Ֆինլանդիան, Ãý՛ Հայաստանը պատմության ընթացքում եղել են մեծ տերությունների մաս, պայքարել են սեփական մշակույթը, արժեքները պահպանելու համար Ãý ցուցաբերած խիզախության շնորհիվ ու ճակատագրի բերումով հասել անկախության։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ «Ֆինլանդիայի պատմություն» աշխատությունը կհամալրի ֆակուլտետի գրադարանի գրքերի շարքը Ãý հասանելի կլինի ուսանողներին․ «Չնայած տարածական տեսանկյունից երկու երկրները միմյանցից շատ հեռու են, պատմական դրվագներով բավականին նմանություններ ունեն․ երկուսն էլ, լինելով կայսերական լծի տակ, կարողացել են հակադրվել հոսանքին ու կերտել իրենց անկախությունը։ Ֆինլանդիայի օրինակը կարÃýոր է նաÃý այն առումով, որ պատերազմների միջով անցնելուց հետո հաջողության է հասել քաղաքական Ãý տնտեսական հարցերում, ինչպես նաÃý վերջին տասնամյակներում ստեղծել է այնպիսի կրթական համակարգ, որն աշխարհում լավագույններից է»։
«Ֆինլանդիայի պատմություն» գիրքը ցույց է տալիս, թե ինչպես Ֆինլանդիան, լինելով շվեդական թագավորության բաղկացուցիչ մաս, հետո էլ՝ Ռուսական ինքնավար ̸եծ դքսություն, վերածվեց առանձին պետության։
Պրոֆեսոր Հենրիկ Մեյնանդերը, ներկայացնելով գիրքը, պատմեց նաÃý, թե ինչպես է Ֆինլանդիան միացել Ե̸-ին, իսկ մեկ տարի առաջ էլ՝ ՆԱÁÂՕ-ին։
«Ֆինլանդիան մոտ 600 տարի եղել է շվեդական թագավորության մի մասը, իսկ 1809 թ․ Ռուսական կայսրությունը գրավել է Ֆինլանդիան։ 1800-ական թթ․&²Բú²õ±è;Ֆինլանդիան եղել է&²Բú²õ±è;Ռուսական կայսրության մաս մինչÃý 1917 թ․ ռուսական հեղափոխությունը, որից հետո ֆիններին հաջողվել է&²Բú²õ±è;առանձնանալ Ռուսական կայսրությունից Ãý ձեռք բերել անկախություն»,- ասաց պրոֆեսորը՝ հավելելով, որ թեպետ Ֆինլանդիան անկախանալուց հետո պատերազմել է ԽՍՀ̸-ի դեմ, այդ թվում՝ Գերմանիայի հետ միասին ու պարտվել, ԱրÃýելյան Եվրոպայի միակ երկիրն է եղել, որը չի օկուպացվել։ Իսկ հետագայում բարելավել է հարաբերությունները Ãý՛ ԽՍՀ̸-ի, Ãý՛ արÃýմտյան երկրների հետ՝ կնքելով մի շարք պայմանագրեր։ Արդյունքում ձÃýավորվել է միջազգային ընկալում, որ Ֆինլանդիան չեզոք երկիր է։
Նա, խոսելով Ե̸-ին անդամակցելու գործընթացից, ընդգծեց, որ Ֆինլանդիան 1995 թ․ է&²Բú²õ±è;դարձել Ե̸ անդամ, երբ արդեն իսկ չուներ որÃýէ անվտանգային պարտավորություն Ռուսաստանի նկատմամբ, այնուհետÃý զարգացրել է ռազմական կապերը Ա̸Ն-ի հետ ու 2023 թ․ ընդգրկվել ՆԱÁÂՕ-ի կազմում՝ ակնկալելով միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ ՌԴ-ի հետ։
Դասախոսությունից հետո Հենրիկ Մեյնանդերը, պատասխանելով ներկաների հարցերին, անդրադարձավ Ֆինլանդիայի կրթական համակարգին։ Նա նշեց, որ իրենց երկրում կրթությունը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անվճար է Ֆինլանդիայի քաղաքացիների համար, դասավանդման որակն էլ՝ բավականին բարձր, քանի որ նույնիսկ տարրական դասարաններում դասավանդելու համար ուսուցիչը պետք է ունենա մագիստրոսի կրթական աստիճան։
Միջոցառմանը ներկա էր նաÃý ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ Ãý լիազոր դեսպան Կիրստի Նարինենը։ Նա շնորհակալություն հայտնեց ֆինն պրոֆեսորին Ֆինլանդիայի քաղաքական զարգացումները ներկայացնելու համար Ãý ընդգծեց, որ ուրախ է տեսնել դասախոսությունն ունկնդրող ուսանողների շարքում բազմաթիվ աղջիկների՝ հույս հայտնելով, որ նրանցից շատերն ապագայում կդառնան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսներ։
Պրոֆեսորի գիրքը հայերեն թարգմանել է «NewMag» ընկերությունը, որի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, խոսելով գրքի կարÃýորությունից, ասաց, որ գիրքը գաղափար կտա ուսանողներին, թե ինչպես են պետությունները դուրս գալիս ճգնաժամից։ Նա ընդգծեց, որ ժամանակին պարտություններ կրած Ֆինլանդիան ներկայում, ըստ ՄԱԿ-ի, համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը։
Նշենք, որ 2023 թ․ տվյալներով Ֆինլանդիան աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Հավելենք, որ Հելսինկիի համալսարանի պրոֆեսորը Հայաստան է հրավիրվել ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանատան Ãý Ֆինլանդիայի արտգործնախարարության աջակցությամբ։ Դասախոսությանը մասնակցեցին ԵՊՀ զարգացման Ãý նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանատան աշխատակիցները, ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները։