- Գլխավոր
- Նորություններ
- Բանաստեղծ ̸ահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված կոնֆերանս ԵՊՀ-ում
Մարտ 12, 2024 | 15:27
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
̸իջոցառումներ
Բանաստեղծ ̸ահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված կոնֆերանս ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում կայացավ թուրքմենական գրականության դասական գրող, հայտնի բանաստեղծ, փիլիսոփա ̸ահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որի ժամանակ հայ Ãý թուրքմեն պրոֆեսորները ներկայացրին գրողի կյանքին, ստեղծագործական ուղուն Ãý ոճին առնչվող հետաքրքիր փաստեր։
Համալսարանում ամեն տարի (2014 թվականից սկսած) կազմակերպվում է մեծ մտավորական ̸ահթումկուլի Ֆրագիին նվիրված գիտագործնական կոնֆերանս, որին ներկա են լինում դիվանագետներ, ինչպես նաÃý հյուրեր Թուրքմենստանից։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Այսօրվա գիտագործնական կոնֆերանսը Հայաստանի Ãý Թուրքմենստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված Ãýս մեկ քայլ է, որի նպատակն է երկու երկրների միջÃý գործակցային նոր կապերի հաստատումը»։
Անդրադառնալով շուրջ տասը տարի առաջ ̸ահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների երրորդ ժողովածուի հայերեն թարգմանությանը՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ թարգմանությունը կատարվել է ԵՊՀ պրոֆեսորների նախաձեռնությամբ Ãý գիտական խորհրդի որոշմամբ։
Խոսելով համալսարանի Ãý Թուրքմենստանի գիտակրթական կենտրոնների գործակցությունից՝ ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ համալսարանի արÃýելագետները, պատմաբանները վաղուց սերտ համագործակցում են Թուրքմենստանի ̸ահթումկուլիի անվան պետական համալսարանի, ինչպես նաÃý Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի տարբեր ինստիտուտների հետ՝ մասնակցելով նաÃý Թուրքմենստանում կազմակերպվող միջազգային գիտաժողովներին։ Հովհաննես Հովհաննիսյանն այս համատեքստում նշեց, որ վերջերս Թուրքմենստանի կազմակերպած Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցություն ունեցան նաÃý համալսարանականները՝ հավաքելով բավական բարձր միավորներ։
Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ Ãý լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը ասաց․ «2014 թ․, երբ Թուրքմենստանում նշում էին ̸ահթումկուլի Ֆրագիի 290-ամյակը, ԵՊՀ-ում անցկացվեց առաջին կոնֆերանսը՝ նվիրված բանաստեղծի ստեղծագործություններին։ Այդ օրվանից արդեն կոնֆերանսի անցկացումը ԵՊՀ-ում դարձավ ավանդույթ»։
Դեսպանը, անդրադառնալով ̸ահթումկուլի Ֆրագիի ստեղծագործություններին, նշեց, որ դրանք նվիրված են համամարդկային արժեքներին Ãý ուղղված են բոլոր սերունդներին։
«̸ահթումկուլի Ֆրագին հորդորում է լինել մարդկային, եղբայրական, հարգել միմյանց ազգային ավանդույթները, սովորույթներն ու հոգÃýոր արժեքները։ Նա իր բանաստեղծություններում բազմիցս անդրադարձել է իր երկրին, երկրի ու ժողովրդի հանդեպ անկեղծ սիրուն»,- ասաց դեսպանը։
Թուրքմեն գրող, մտավորական ̸ահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ հրատարակվել են տարբեր տարիների՝ 1959 թ․, 1983 թ․, 2014 թ․։
2014 թ․ թարգմանությունների հեղինակը պոետ, թարգմանիչ Վարուժան Խաստուրն է։ Վերջինս ընդգծեց, որ թարգմանությունները կատարել է ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի առաջարկով։
Վարուժան Խաստուրը, ներկայացնելով ̸ահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունների թարգմանության առանձնահատկությունները, նշեց, որ ինքն արդեն քաջատեղյակ էր ԱրÃýելքի գրականությանը, քանի որ արդեն իսկ թարգմանել էր պարսիկ գրող Օմար Խայամի ստեղծագործությունները։
«̸ահթումկուլի Ֆրագիի ստեղծագործությունները թարգմանելու համար ինձ մեծ ուժ է տվել հայ աշուղական արվեստը, քանի որ Սայաթ-Նովայի ստեղծագործության «բույրը» զգացել եմ նաÃý Ֆրագիի ստեղծագործություններում»,- ասաց Վարուժան Խաստուրը։
ԱրÃýելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանն ընդգծեց, որ ̸ահթումկուլի Ֆրագիի ստեղծագործություններում կան շատ բառեր, որոնք թարգմանության կարիք չունեն, քանի որ ծանոթ են հայ ընթերցողին։ Օրինակ՝ «սուփրա», «գյոզալ», «ռեհան» Ãý մի շարք այլ բառեր։ Պրոֆեսորը փաստեց նաÃý, որ ֆակուլտետը սերտ համագործակցում է Թուրքմենստանի դեսպանության հետ Ãý գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ են կազմակերպվում, այդ թվում՝ դեսպանությունում։
Նշենք, որ կոնֆերանսին ներկա էին Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ Ãý լիազոր դեսպանը, Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ներկայացուցիչները, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները Ãý ուսանողները, Թուրքմենստանի ̸ահթումկուլիի անվան պետական համալսարանի Ãý այլ ինստիտուտների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։




