- Գլխավոր
- Նորություններ
- «Հայոց հին շրջանի պատմության հիմնահարցերը». գիտաժողով՝ նվիրված պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին
Ապրիլ 12, 2024 | 12:47
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
«Հայոց հին շրջանի պատմության հիմնահարցերը». գիտաժողով՝ նվիրված պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ÇëՒԳԸ-ի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ջանքերով անցկացվեց հանրապետական գիտաժողով, որի շրջանակում զեկուցողները ներկայացրին պատմաբան Արտակ Մովսիսյանի կյանքն ու գործունեությունը՝ անդրադառնալով նրա գիտական հետաքրքրություններին և ժառանգությանը:
Արտակ Մովսիսյանը մեծ վաստակ ունի գիտական կյանքում։ Նա հեղինակել է հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, պատմագիտական ուսումնասիրություններ, հինգ փաստագրական ֆիլմեր և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածներ, ձեռնարկներ ու հրապարակումներ:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, խոսելով Արտակ Մովսիսյանի մասին, նշեց, որ նա՝ որպես գիտաշխատող, մեծ և անգնահատելի ավանդ է թողել հաջորդ սերունդներին:
«Արտակ Մովսիսյանը բացառիկ հայրենասեր մարդու տեսակ էր, որի կարիքը մենք մշտապես ունեցել ենք և ունենք: Նա պատմության ու գիտության նվիրյալ էր, հայրենիքի ու հայրենասիրության մասին հստակ պատկերացումներ ունեցող անհատ»,- նշեց Մխիթար Գաբրիելյանը:
Հիշելով պրոֆեսորի կատարած գիտական աշխատանքներն ու հայոց պատմության ուսումնասիրության&²Բú²õ±è;համատեքստում կատարած հետազոտությունները՝ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը շեշտեց, որ Արտակ Մովսիսյանն իր կատարած լայնածավալ աշխատանքների շնորհիվ դեռ այսօր էլ միջնորդավորված շարունակում է դասավանդել հայոց պատմություն:
«Արտակ Մովսիսյանի թողած հարուստ պատմական ժառանգությունը, դպրոցական դասագրքերը, կինոֆիլմերը, որոնք այսօր էլ ցուցադրվում են, պատմական լավագույն դասերն են»,- ընդգծեց&²Բú²õ±è;Է. Մինասյանը:
Գիտաժողովին&²Բú²õ±è;զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսներ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատողներ, ԵՊՀ և ՎՊՀ ուսանողներ:
Միջոցառման նախաձեռնող, ÇëՒԳԸ նախագահ Սյուզաննա Խաչատրյանը, խոսելով կազմակերպված գիտաժողովի մասին, շեշտեց, որ այն&²Բú²õ±è;լավ հնարավորություն է՝&²Բú²õ±è;խորապես ծանոթանալու պրոֆեսորի գիտական գործունեությանը:
«Արտակ&²Բú²õ±è;Մովսիսյանը մեր բացառիկ մասնագետներից էր: Նրա հիշատակը վառ պահելու նպատակով ÇëՒԳԸ ողջ թիմը մեծ ոգևորվածությամբ աշխատեց այս գիտաժողովն անցկացնելու&²Բú²õ±è;համար: Ոգևորվածությունը մեծ էր հատկապես այն ուսանողների շրջանում, որոնց Արտակ&²Բú²õ±è;Մովսիսյանը հասցրել էր դասավանդել: Ես այդ հաջողակներից եմ՝ վերջին կուրսի ներկայացուցիչը, որին նա&²Բú²õ±è;դասավանդել է»,- պատմեց Սյուզաննան:
Գիտաժողովին ներկայացվեցին 11 զեկուցումներ: Այն ամփոփվեց Արտակ Մովսիսյանի հեղինակած ֆիլմի դիտմամբ: