- Գլխավոր
- Նորություններ
- Արգելված գրականություն․ գրքեր և պատմության դասեր
Մարտ 19, 2025 | 15:58
Գիտություն
Թանգարան
̸շակույթ
Արգելված գրականություն․ գրքեր և պատմության դասեր
Գրաքննության պատմական և արդի դրսևորումներն ուսումնասիրելու, հասարակության վրա ունեցած դրանց ազդեցությունը հասկանալու, արգելված գրականության դերը գրամշակութային ու մտավոր միջավայր ձևավորելու գործում գնահատելու նպատակով ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ բանախոսություն-քննարկում՝ նվիրված արգելված գրականությանը։
ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվել է «Ուշխորհրդային շրջանի ուսանողական լիբերալ մշակույթը» խորագրով ցուցադրության շրջանակում։
Ցուցադրության հայեցակարգում ներառված էր արգելված գրականության թեման, ինչը դարձավ քննարկման առիթ։ Ըստ նրա՝ միջոցառումը խորհրդանշական էր նաև Եղիշե Չարենցի ծննդյան օրվա (մարտի 13) և Պոեզիայի միջազգային օրվա (մարտի 21) միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպելու տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին&²Բú²õ±è;գրաքննության տարբեր դրսևորումները, ինչպես նաև այն գրքերը, հոդվածները և ստեղծագործությունները, որոնք տարբեր ժամանակներում արգելվել կամ սահմանափակվել են տարբեր պատճառներով։ Արգելման հիմքում հաճախ եղել են քաղաքական, կրոնական, սոցիալական և մշակութային գործոններ, որոնք տվյալ հասարակությունում ընկալվել են որպես սպառնալիք կամ հակասական երևույթ։
Տարբեր ժամանակահատվածներում արգելվել են Չարլզ Դիքենսի, Ջեկ Լոնդոնի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալեքսանդր Սոլժինիցինի, Բորիս Պաստեռնակի, Ջորջ Օրուելի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի և այլ գրողների&²Բú²õ±è;երկեր, աշխատություններ:
Բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, բ․գ․թ․ Արքմենիկ Նիկողոսյանը՝&²Բú²õ±è;ներկայացնելով «արգելված գրականություն» եզրույթը, երևույթի պատմությունը, պատճառներն ու դրա ազդեցությունը հասարակության վրա։
Արքմենիկ Նիկողոսյանը շեշտեց, որ արգելված գրականությունը միայն խորհրդային հասարակարգին բնորոշ երևույթ չէ։ Աշխարհի տարբեր երկրներում իշխանությունները քաղաքական, կրոնական և այլ նկատառումներով գրաքննության են ենթարկել տարբեր&²Բú²õ±è;գրքեր։&²Բú²õ±è;Բանախոսը&²Բú²õ±è;նաև առանձնակի ուշադրություն դարձրեց գրաքննության ժամանակակից&²Բú²õ±è;խնդիրներին՝ նշելով, որ տարբեր երկրներում գրողները շարունակում են բախվել գրաքննության և արգելքների։
Միջոցառումը կարևոր հարթակ էր՝ հասկանալու, թե ինչպես են արգելված գրականությունն ու գրաքննությունը ձևավորել գրական դաշտը, ինչ ազդեցություն են ունեցել հասարակության վրա և ինչ դասեր կարելի է քաղել պատմությունից։