- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն՝ հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների զարգացման հարթակ
Մայիս 29, 2025 | 12:06
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
ԵՊՀ-ն՝ հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների զարգացման հարթակ
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Այցի շրջանակում նա հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների հետ՝ քննարկելով հայ-իրանական ակադեմիական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ իրանագիտության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում համագործակցության խորացման հնարավոր ուղիները։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով Ալի Աքբար Սալեհիի այցը, կարÃýորեց հայ-իրանական կրթական հարաբերությունները՝ նշելով. «Մենք մշտապես ամենաբարձր մակարդակի հարաբերություններ ենք ունեցել Իրանի մեր գործընկերների հետ, ինչի վկայությունը կարող եք տեսնել նաև մեր և դեսպանի համագործակցության օրինակով։ Շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի ջանքերով&²Բú²õ±è;ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճ, որտեղ իրականացվում են կրթական, գիտական և մշակութային տարաբնույթ ծրագրեր, ինչի շնորհիվ այն դարձել է մեր ուսանողների սիրելի վայրերից։ Բացի դրանից՝&²Բú²õ±è;դեսպանի աջակցությամբ փոխհատուցվում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հինգ ուսանողների ուսման վարձավճարը, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում։ Հույս ունենք, որ Ալի Աքբար Սալեհիի հաջորդ այցի ընթացքում մեր ուսանողները հնարավորություն կունենան լսելու նրա&²Բú²õ±è;դասախոսությունները»։
ԵՊՀ ռեկտորը հավելեց, որ վերջին շրջանում հայ-իրանական ակադեմիական համագործակցությունն ակնհայտորեն ակտիվացել է․&²Բú²õ±è;իրականացվում են ուսանողների փոխանակման ծրագրեր Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, իրանական&²Բú²õ±è;առաջատար մասնագետները պարբերաբար դասախոսություններով հանդես են&²Բú²õ±è;գալիս ԵՊՀ-ում։ Ռեկտորը կարÃýորեց նաև համագործակցության շարունակականությունը՝ ընդգծելով փորձի փոխանակման շրջանակներն ընդլայնելու և երկկողմ ակադեմիական կապերի զարգացման համար կայուն հարթակներ ձևավորելու անհրաժեշտությունը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերը, գործունեությունն ու ընդգծեց, որ ֆակուլտետի կրթական ծրագրերը հիմնված են չորս կարևոր ուղղությունների վրա՝ իրանագիտություն, արաբագիտություն, թյուրքագիտություն, ադրբեջանագիտություն։
«ԵՊՀ-ում պարսկերեն դասավանդվել է հիմնադրման օրվանից, և իրանագիտական ամուր դպրոց ունենալու ավանդույթը շարունակվում է մինչև մեր օրերը։ Արևելագիտության ֆակուլտետը նաև գիտական կարևոր կենտրոն է. մեր դասախոսներն ընդգրկված են գիտական, փորձագիտական աշխատանքներում։ Սա մի ֆակուլտետ է, որտեղ կան դիվանագիտություն, լեզու, գրականություն, պատմություն և հարակից այլ գիտակարգեր»,- շեշտեց դեկանը։
Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝&²Բú²õ±è;կարÃýորելով&²Բú²õ±è;հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմական ու ամուր կապերը Ãý&²Բú²õ±è;ընդգծելով&²Բú²õ±è;Իրանում հայկական համայնքի կարևոր դերակատարությունը տարբեր ոլորտներում։ Նա նաÃý&²Բú²õ±è;բարձր գնահատեց այն պատրաստակամությունը, որն&²Բú²õ±è;առկա է երկկողմ հարաբերություններում համագործակցության և գիտահետազոտական ծրագրերի արդյունավետ իրականացումը խթանելու ուղղությամբ։
«Ողջունելի է, որ ԵՊՀ-ում գործում են&²Բú²õ±è;իրանագիտության զարգացմանը նպաստող&²Բú²õ±è;հետաքրքիր Ãý&²Բú²õ±è;արժեքավոր ծրագրեր։ Ինքս&²Բú²õ±è;էլ&²Բú²õ±è;ցանկություն ունեցա գալու և ալավիների վերաբերյալ դասախոսություն լսելու։ Կարևորելով փաստը, որ այստեղ դասավանդվում են լեզու, պատմություն, դիվանագիտություն, պետք է շեշտեմ՝&²Բú²õ±è;լեզուն դիվանագիտության հիմքն է»,- ասաց Ալի Աքբար Սալեհին՝&²Բú²õ±è;այդ համատեքստում մեջբերելով առակներ լեզվի և դիվանագիտության փոխկապակցվածության մասին։ Նա առաջարկեց նաÃý&²Բú²õ±è;հրավիրել իրանցի պրոֆեսորների, որոնք կարող են հանդես գալ հետաքրքիր և բովանդակալից դասախոսություններով։
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին ևս կարÃýորեց ԵՊՀ-ի հետ ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով այն որպես հայ-իրանական կրթական ու գիտական&²Բú²õ±è;հարաբերությունների&²Բú²õ±è;ամուր հարթակ։






