- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիան՝ «Ունիվերսիադա-2026» մրցույթի հաղթող
Մարտ 16, 2026 | 16:09
̸շակույթ
̸րցույթներ
ւսանողական
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիան՝ «Ունիվերսիադա-2026» մրցույթի հաղթող
«Ունիվերսիադա-2026» մրցույթի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները հանդես եկան Ավետիք Իսահակյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ծառա Սիմոնը» թատերական ներկայացմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Եղիազարյան)՝ պատվավոր առաջին հորիզոնականը կիսելով Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչների հետ։
Հայ-ռուսական համալսարանում կազմակերպված «Ունիվերսիադա-2026» միջոցառումը անցկացվում է ամեն տարի՝ 2014 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ գործակցությամբ՝ ընդգծելով կրթության, սպորտի հայրենասիրական արժեքների սերտ փոխկապակցվածությունը։ «Ունիվերսիադա-2026»-ի առաքելությունն է ձավորել բարեկամական համերաշխ միջավայր, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն մրցելու, այլ ճանաչելու միմյանց, կառուցելու նոր կապեր կիսվելու փորձով։ Միջոցառմանը այս տարի մասնակցում են ՀՀ 22 բուհեր, որոնց ներկայացուցիչները իրենց ուժերն են չափում մարզական, մշակութային ինտելեկտուալ հարթակներում։
Միջոցառման մշակութային՝ թատերական արվեստի ուղղությամբ մրցույթում «Համալսարանական» թատրոն ստուդիայի սաները հանդիսատեսին ներկայացրին «Ծառա Սիմոնը» բեմադրությունը։
Ժյուրիի անդամ Սոնա Թորոսյանը բարձր գնահատեց համալսարանականների ելույթը՝ ընդգծելով նրանց բեմական կեցվածքը, ներդաշնակությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը։ Մեծապես արժորելով երիտասարդ դերասանների նվիրված աշխատանքը բարձրարվեստ կատարումը՝ նա նշեց, որ ներկայացումը առանձնանում էր դերասանական համաչափ խաղով բեմական ամբողջականությամբ։
Թատրոն-ստուդիայի սաները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել ներկայացման բեմադրությանը․ նրանց համար սա ոչ միայն ստեղծագործական աշխատանք էր, այլ կարոր հնարավորություն՝ իրենց ուժերն ու կարողությունները դրսորելու մասնագիտական միջավայրում։ Նրանք նշեցին, որ խորապես տպավորված հուզված էին, քանի որ այսօրինակ հարթակները ոչ միայն նպաստում են իրենց ստեղծագործական աճին, այլ նոր վստահություն են ներշնչում հետագա բեմական գործունեության համար։
Թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գայանե Եղիազարյանը մատնանշեց, որ այս աշխատանքը ստեղծագործական հետաքրքիր գործընթաց էր, որտեղ հատկապես կարոր էին երիտասարդ դերասանների ներուժը բացահայտելը նրանց մեջ բեմի հանդեպ սեր ու նվիրվածություն սերմանելը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը այսպիսով եզրափակեց այս տարվա մասնակցությունը «Ունիվերսիադա-2026» մրցույթին, որը հնարավորություն տվեց ուսանողներին երիտասարդ ստեղծագործողներին ներկայացնելու իրենց տաղանդը, փոխանակվելու փորձով հանդես գալու ստեղծագործական առողջ մրցակցային միջավայրում։
Նշենք, որ միջոցառման մշակութային մրցույթներին մասնակցել են նա ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը՝ ներկայանալով Սայաթ-Նովայի «Նազանի» կատարումով (բեմադրությունը՝ գեղ․ ղեկավար Անի Հարոյանի), ԵՊՀ երգչախումբը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ», «Դուն էն հուրին իս», «Չկա քիզի նման» երգերի շարանը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան)։






