- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Ֆարմացիայի ինստիտուտ
- Ֆարմտեխնոլոգիայի ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն
Ֆարմտեխնոլոգիայի ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն
Ֆարմտեխնոլոգիայի ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնը ստեղծվել է 2015 թ. ԵՊՀ դեղագիտության քիմիայի ֆակուլտետում 1998 թվականից գործող Դեղագործական քիմիայի ամբիոնի հենքի վրա: 2017 թ․ Ֆարմտեխնոլոգիայի ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնը ներառվել է նորաստեղծ Ֆարմացիայի ինստիտուտի կազմում:
Ամբիոնը համալրված է անհրաժեշտ լաբորատորիաներով ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս բարձր մակարդակով ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնական գործունեություն ծավալելու: Ամբիոնը կազմակերպում է մասնագիտական արտադրական պրակտիկաներ ՀՀ առաջատար դեղատնային ցանցերում դեղարտադրող գործարաններում, իսկ մասնագիտական որոշ առարկաներ անցկացվում են ՀՀ գիտահետազոտական տարբեր ինստիտուտներում դեղագործական ընկերություններում:
Դասընթացների մի մասն ամբիոնում անցկացվում են հեռաուսուցման համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին անմիջական կապ հաստատելու դեղագործական առաջատար կազմակերպությունների հետ, ծանոթանալու մարքեթինգային ծրագրերին, ՀՀ-ում գրանցված դեղերի տեսականուն, ինչն էլ նպաստում է ուսանողի՝ հետագայում պահանջված մասնագետ դառնալուն:
Ֆարմտեխնոլոգիայի ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի դասախոսական կազմը, ուսումնական աշխատանքներին զուգահեռ, զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ. ոչ սպիտակուցային ամինաթթուների նրանցից կազմված պեպտիդների հակամանրէային ակտիվության հետազոտություն, հակաբիոտիկակայունության հետազոտություններ, բուսական հումքից կենսաբանորեն ակտիվ նյութերի անջատում դրանց կենսաբանական հատկությունների ուսումնասիրություն, դեղատնտեսագիտական վերլուծություններ այլն:
Ամբիոնը սպասարկում է «Ֆարմացիա» բակալավրիատական մագիստրոսական, «Դեղագործական քիմիա» բակալավրիատական «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Կոնտակտներ
Ամբիոնի վարիչ՝
կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Անահիտ Հովհաննիսյան
Հեռ․՝&Բ;(+374 60) 710 420
(ներքին՝ 34-20)
Էլհասցե՝&Բ;anhovhannisyan@ysu.am
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (դոցենտ)
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Դասախոս
Դասախոս
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ